Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցները։
Այս պահին դատական նիստ է ընթանում, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը, իրենք բողոքարկել են կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը։
Ակցիային միացել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ եկել է կոնկրետ գործով մասնակցելու հանուն մամուլի ազատության պայքարին։
«Ոչ միայն ես եմ եկել, այլև իմ կուսակից ընկերներ, երիտասարդներ, քաղաքացիներ, քանի որ վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի դեմ։ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ի սկզբանե, Արմեն Թավադյանի գործով որևէ հեռանկար չենք տեսել
- Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
- Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
- Արմեն Թավադյանը ուղերձով է դիմել կալանավայրից
- Դատախազությանը հանձնվեց ԶԼՄ ներկայացուցիչների երաշխավորությունը Արմեն Թավադյանին կալանքից ազատելու վերաբերյալ (լրացված)
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան