Ուր և որքան ենք արտահանում ու ներմուծում
2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող ապրանքների ծավալներն աճել են 6.9%-ով կամ 34․3 մլն դոլարով (հիմնականում Ռուսաստան՝ 34․9 մլն դոլարով): Այս տվյալները հրապարակել է ՀՀ կենտրոնական բանկը։
Դեպի Եվրամիության երկրներ արտահանման աճ է արձանագրվել հիմնականում Լեհաստան` 49․3 մլն դոլարով, Ֆրանսիա՝ 38․9 մլն դոլարով, Նիդերլանդներ՝ 32․9 մլն դոլարով, Չեխիա՝ 30․9 մլն դոլարով, Իտալիա՝ 25 7 մլն դոլարով։
Զգալիորեն աճել է արտահանումը դեպի Կանադա՝ 80․8 մլն դոլարով, Չինաստան՝ 63․8 մլն դոլարով, Ուկրաինա՝ 43․8 մլն դոլարով, Շվեյցարիա՝ 39 1 մլն դոլարով, Իրաք՝ 27․9 մլն դոլարով:
Միաժամանակ 297 մլն դոլարով կրճատվել է արտահանումը դեպի ԱՄԷ, 8 3 մլն դոլարով Իրան:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ԿԲ-ի տվյալներով, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ներմուծումը աճել է 116․9 մլն դոլարով, ընդ որում այն հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից ներմուծման 110․5 մլն դոլար աճով:
Եվրամիության երկրներից ներմուծման ծավալները նվազել են 23.8 մլն դոլարով: ԵՄ երկրներից աճ է արձանագրվել Մեծ Բրիտանիայից 35 0 մլն դոլարով, Գերմանիայից՝ 32․9 մլն դոլարով, Իտալիայից՝ 13․6 մլն դոլարով, Ավստրիայից՝ 9.0 մլն դոլարով:
Ներմուծման ծավալների անկում է արձանագրվել հիմնականում Հունաստանից՝ 34 8 մլն դոլարով, Ֆրանսիայից՝ 17 1 մլն դոլարով։ Այլ երկրներ խմբից ներմուծման ծավաների աճ է արձանագրվել հիմնականում Ճապոնիայից՝ 40 9 մլն․ դոլարով, Իրանից՝ 40 6 մլն դոլարով, ԱՄՆ-ից՝ 38.2 մլն դոլարով, Չինաստանից՝ 36․2 մլն դոլարով։
Ներմուծման ծավալների նվազում է արձանագրվել Շվեյցարիայից՝ 68․7 մլն դոլարով, ԱՄԷ-ից՝ 30․1 մլն դոլարով, Ուկրաինայից՝ 7 7 մլն դոլարով։