Երաժիշտ Դեվիդ Օլնին մահացել է համերգի ժամանակ՝ բեմի վրա
ԱՄՆ-ում մահացել է երգիչ և կոմպոզիտոր Դեվիդ Օլնին: Երաժիշտը մահացել է հենց համերգի ժամանակ բեմի վրա: kulturomania.ru կայքը, հղում անելով NME-ին, գրում է, որ համերգը կայացել է Սանտա-Ռոսա-Բիչում: 71-ամյա Դեվիդ Օլնին ելույթի ժամանակ ընկել է: Հանդիսատես բժիշկը փորձել է նրան օգնել, սակայն անօգուտ:
«Մահացել է հիանալի մարդ, լենգենդ, գրող և կոմպոզիտոր: Երրորդ երգի ընթացքում նա կանգնել է, ներողություն խնդրել և փակել աչքերը»,- սոցիալական ցանցում գրել է Օլնիի հետ ելույթ ունեցող Էմի Ռիգբին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա