Տենց տղա չկա, որ իմ թասիբին կպնի. Գևորգ Պետրոսյան
«Իսկ հետաքրքիր ա՝ դուք ի՞նչ նկատի ունեք 3 տառով բառի մասին խոսելով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ ամբիոնից հնչեցրած իր մտքին՝ քրեական ենթամշակույթից բացի պետք է պայքարել նաև 3 տառով այլ երևույթի դեմ։
Պետրոսյանը նշեց, որ որևէ մեկին վիրավորանք չի հասցրել, դրա համար պետք է լինի հասցեատեր։ Իսկ թե ինչու Արման Աբովյանն իրեն վերագրեց Պետրոսյանի խոսքը, ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, պետք է հարցնել նրանից. «Ես հորդորել եմ, որ պայքարը տանել նաև այլ ուղղություններով»։
Ըստ Պետրոսյանի՝ պատգամավորն ունի ազատ խոսքի իրավունք, և որևէ մեկը իրավունք չունի վերջինիս իր ազատ խոսքի համար հետապնդել։
Քաշքշուկի պատճառն, ըստ Պետրոսյանի, այն է, որ Բաբաջանյանը «իր ոգևորության հերթական փուլն էր ապրում»։
«Ինքը ասել ա, որ ինչ-որ մեկը ԲՀԿ-ից... տղա ջան ինչ-որ մեկը չի, դու իմ անուն ազգանունը չգիտե՞ս։ Էդ ի՞նչ խոսալու ձև ա։ Ինչ-որ մեկը պիտի գա ներողություն խնդրի։ Ինչի՞ համար։ Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե երկրային և երկնային օրենքների զայրույթը հարուցած լինեմ։ Ինչի՞ ա ինքը մտածել, որ ասածիս թիրախը ինքն ա, այ թող դրա մասին մտածի»,- նշեց Պետրոսյանը։
ԲՀԿ-ական պատգամավորն ասաց, որ էդպիսի տղա չկա, որ կարող է իր թասիբը վիրավորել. «Եվ ես ո՞ւմ եմ վիրավորել, որ իրանք էլ ինձ վիրավորեն։ Ես ընդամենը ելույթ եմ ունեցել։ Բա էդ նույն Բաբաջանյան Արմանը խի՞ չէր հելնում ասում, որ էդ թաթիկները կտրելը բռնության քարոզ ա։ Չունե՞ր էդքան դուխ։ Ինչի՞ համար ԲՀԿ-ի կողմից ասվածը համարվում ա վիրավորանք»,- նշեց Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբաջանյանը սադրում է` ուղիղ և անուղղակի. ԲՀԿ
- Հայհոյանք, վեճ, քաշքշուկ, գողականի հետ երեք տառով բառ՝ ԱԺ-ում