Թրամփ. Հիմա մենք տիեզերքում առաջինն ենք
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Շվեյցարիա՝ Դավոսում տնտեսական ֆորումին մասնակցելու, որպեսզի «ԱՄՆ հետ տանի հարյուր միլիարդավոր դոլարներ»: Այս մասին նա գրել է Թվիթերում:
«Ուղևորվում եմ Դավոս, Շվեյցարիա, որպեսզի հանդիպեմ համաշխարհային և բիզնես-առաջնորդներին, նաև ԱՄՆ-ին լավ քաղաքականություն բերեմ և հետ վերադարձնեմ հարյուր միլիարդավոր դոլարներ: Հիմա մենք, անկասկած, տիեզերքում առաջինն ենք»,- գրել է Թրամփը:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «հարյուր միլիարդավոր դոլարներ վերադարձնել» արտահայտությամբ նա, հավանաբար, նկատի է ունեցել վերջերս Չինաստանի հետ կնքած առևտրային գործարքի այսպես կոչված «առաջին փուլը»: