Իրավունք 10:23 21/01/2020 Հայաստան

Էլինար Վարդանյան. Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը

«Այլընտրանքնային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։

Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները, որոնց համաձայն առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ մյուս թեկնածուները զիջում էին նրան։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել  էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։ 

Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։ Վստահաբար օրինական և անօրինական զենքի պաշարների տիրապետող Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն ցուցարարներին ծաղկեփնջերով չէին միանալու։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Ըստ էության փորձ է արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին  հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարտի 1-ի բազմակողմանի քննություն անցած գործ, այս հարցերի պատասխանները մենք արդեն իսկ պետք է ունենայինք։ Գործի քննությամբ պետք է պարզված լիներ, թե ովքեր և ում հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական գործընթացների խառնվելու և բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու նպատակով, ովքե՞ր և ո՞ւմ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական գործընթացներին խառնելու և ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են, որոնք կասկածի տակ են դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։ Մանվել Գրիգորյանը մարտի մեկի գործով նույնիսկ չի հարցաքննվել, ինչի մասին վերջերս հայտարարեց նրա փաստաբանը։ Եվ այս պարագայում հայտարարվում է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։

Հետաքրքիր է, որ ՀՔԾ-ն, որը Արմեն Գևորգյանին առաջադրված  մեղադրանքի հիմքում դրել է Վիկիլիքսի հրապարակումները ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշման վերաբերյալ, և այդ մասին  2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ հիշատակեց ՀՔԾ պետը, իսկ հետո շաբաթներ շարունակ լուրը ազդարարվեց հանրայինի եթերներով, որևէ ջանք չի գործադրել այդ նույն հրապարակումներում եղած և մարտի 1-ի գործով առանցքային նշանակություն ունեցող հարցերի բացահայտման ուղղությամբ։

ՀՔԾ-ի և ամերիկյան տեսանկյունների անհամատեղելիությունը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։ Հետաքրքրական է, որ ամերիկացիներն այս հարցում բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մասնավորապես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանը, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված գրագրության մեջ հայտնում է, որ իրենք հավատում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո տանուլ է տալիս մարտը՝ հասարակական կարծիքի համար։ 

Մեկ այլ հատվածում ՀՔԾ-ն նշում է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։

ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ.  փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։

ՀՔԾ-ն հաղորդագրության մեկ այլ հատվածում խոսում է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարների թվի աճի մասին։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման ԱՄՆ դեպսպանատան ներկայացուցիչների տվյալները մի փոքր տարբերվում են ՀՔԾ հաղորդագրության տվյալներից։ Փեննիգթոնը նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30 000 ցուցարար, որոնք շարունակել են բարիկադներ կառուցել։ Մեկ այլ նամակագրության մեջ ամերիկյան կողմը փաստում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։

Անտեսվել է նաև հրապարակումների մի կարևոր հատված ևս, համաձայն որի, մարտի 1-ին ժամը 17։00-ին Լևոն Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը հայտնել է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք «Դինամո» մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչը կամ ով խանգարեց խուսափել զոհերից, երբ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ է գործել ամերիկյան կողմը, Լևոն Զուրաբյանն արել է իրենից կախված ամեն ինչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։

Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Ի վերջո, կամ մենք կգտնենք համարձակություն բաց, անկաշկանդ խոսելու մարտի 1-ի մասին կամ համառորեն կշարունակենք վախենալ լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։

Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը շատ ավելի խորքային խնդիրներ է բացահայտում, որը երբևէ քննարկման առարկա չի դարձել։ Այն բացահայտ ցույց է տալիս, որ մարտի 1-ը, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններն ունեն լուրջ պատճառներ, որոնք պետք է դարձնել բաց քննարկման առարկա, դրանով իսկ կանխել դրանց երբևէ կրկնվելու հնարավորությունը։ Մարտի մեկի պատճառները պետք է փնտրել ընտրական համակարգի արժեզրկման, ընտրական գործընթացների նկատմամբ 1996թ. ընտրություններից սկսած տոտալ անվստահության, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու, քաղաքական մանիպուլյացիաների ու թշնամանքի և ատելության մթնոլորտի մեջ, որն արմատավորվել էր մեր հասարակությունում։ Չի կարելի մարտի 1-ը դիտարկել ու սահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, դա մեզ ոչինչ չի տալու։ Այդպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ, և կորցնում ենք դրանց դիմակայելու երաշխիքները։ Իսկ նման դեպքերում պրոցեսները սովորաբար գնում են լրիվ այլ տրամաբանությամբ»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}