Հովսեփ Կուբատյանը գնահատում է՝ ձեզ գազի գին էլ չեն տալու
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը յուրօրինակ հաղորդակցման ձև է գտել շփվելու քաղաքացիների հետ՝ «անգրագիտության վերացում», ծաղր ու գնահատական. «Քերականական լիկբեզս գազի գնի մասին ահագին մարդու գնի մասին ստույգ պատկերացում թույլ տվեց կազմել։ Այդքան էժան մի եղեք։ Շուտով ձեզ նույնիսկ մեկ խորանարդ մետր գազի գին չեն տալու»։
Երեկվանից գազի գնի բարձրացման մասին քննարկումները դուր չէին եկել Կուբատյանին սխալ հայերենի պատճառով։ Իր էջում բացատրելով այդ սխալը, պաշտոնյան այնուամենայնիվ պատրաստ չէր, որ իր «լիկբեզը» մարդիկ կատակով կընդունեն։ Դե ինչ, կատակասեր մարդիկ, կերա՞ք՝ ձեզ գազի գին էլ չեն տալու...