Իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել. Սարգիս Ստեփանյան
ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ խոսելով ամերիկահայ հասարակական գործիչ, Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտի հայրենասիրությունից:
«Մեր օրերում այնքան շատ են 《հայրենասիրություն》, 《հայրենասեր》 բառերը պաթետիկ կերպով կիրառում, որ շատ հաճախ այդ սուրբ բառերն անգամ արժեզրկվում են։
Հիրավի, իրապես հայրենասեր մարդն իր մասին չի սիրում խոսել, ամպագոռգոռ հայտարարություններ անել, այլ իր ամենօրյա գործունեությամբ է դառնում հայրենասիրության կրողն ու հայրենիքը սրտում պահելու լավագույն օրինակը։ Հենց այդպիսին է Anya A. Turcotte-ն, ում համար հայրենիքը, Արցախն ու Հայաստանը անփոխարինելի արժեքներ են, ով հայրենիքի զարգացման և պաշտպանված լինելու առհավատչյան տեսնում է միմիայն հայրենիքը սիրելու, նրան ու նրա զավակներին թև֊թիկունք լինելու մեջ...
Աննան իր ամենօրյա նվիրումով սատար է կանգնում հայ ժողովրդին։
Օրեր առաջ նա կրկին Հայաստանում էր։ Այս անգամ այցելեց ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիա ՀԿ֊ին պատկանող 《Լեգենդներ》 մարզասրահ, որտեղ էլ ծանոթանալով ֆեդերացիայի ծրագրերին և մարզիկների հետ՝ իր անվերապահ աջակցությունը հայտնեց մեզ»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան