Հասարակություն 15:20 21/01/2020 Հայաստան

Սպանդանոցներ. Ռեֆորմը պետք է, բայց խնդիրները լուծելուց հետո

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կենդանիների սպանդանոցային պարտադիր մորթի դեմ օրեր շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները դեռևս միասնական պահանջ չունեն։

Նրանց մի մասը  տարբեր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնավորումներով պահանջում է չեղարկել պարտադիր մորթի պահանջը, մյուսներն առաջարկում են հետաձգել այն՝ քանի դեռ նոր սպանդանոցներ չեն կառուցվել,  մի մասն էլ  ընդգծում է՝ պարտադիրի պահանջ դնելուց առաջ պետք է բավարար թվով սպանդանոցներ ստեղծվեին։

Հունվարի 15-ին, երբ ուժի մեջ մտավ սպանդանոցային պարտադիր մորթը, հանրապետության տարածքում ընդամենը 22 սպանդանոց կար, ընդ որում՝ Տավուշի ու Վայոց Ձորի մարզերում՝ մեկական։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի հետ կապերի  պատասխանատուն այսօր տվյալներ հրապարակեց, ըստ որի, հունվարի 21-ի դրությամբ հանրապետությունում արդեն 38 գործող սպանդանոց կա։

«Վաղն արդեն ավելի շատ կլինի. 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։ Մի երկու ամիս հետո որևէ սպանդանոց որևէ գյուղից 30 կմ-ից հեռու չի լինելու։ Կենդանին տեղափոխվելու է անվճար»,-նշել է Անուշ Հարությունյանը։

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000  դրամով: Իսկ կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով։

Այն, որ սննդամթերքի անվտանգ լինելը բխում է սպառողի շահերից, վիճելի չէ, այլ հարց է, թե անվտանգ դառնալու ճանապարհին միսն ինչքան կթանկանա, թանկանալուց հետո էլ ի՞նչ սպառում կունենա։ Բողոքող մսավաճառները սպառնում են՝ միսը թանկանալու է, անասունների թիվը կրճատվելու է, իրենք էլ արտագաղթելու են։  ՍԱՏՄ-ն լավատես է՝ էժանանալու է։

Չնայած փոփոխությունները շատ դեպքերում դժվար են ընդունվում, այս պարագայում  մի բան հստակ է՝ հանրային իրազեկման, նախապատրաստական աշխատանքները բավարար մակարդակով չեն իրականացվել։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը  պնդում է, սպանդանոցային մորթն այլընտրանք չունի։ Դրա արդյունքում լուծվելու  են  կենդանական ծագման մսի անվտանգության, շուկայում վաճառվող մսի հետագծելիության հարցերը։

«Երբ շուկայում հետտոնական շրջանում հայտնաբերվեց գողացված ավանակի ու ձիու միս, ես նշում էի, երբ չկա կենդանիների հետագծելիություն, մորթն իրականացվում է  բակերում ու տեղափոխվում առաջին իսկ մեքենայով, մենք բախվելու ենք այս խնդիրների հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նա նաև նկատում է, սա շատ կարևոր քայլ է հիվանդությունների տարածման կանխարգելման առումով։ Օրինակ, շատ հիվանդություններ մորթի ժամանակ արյան հետ հողում սպորները բազմանում են և այնտեղ կարող են պահպանվել նույնիսկ հարյուր տարի՝ ստեղծելով տվյալ հիվանդության նկատմամբ անապահով զոնա։

«Սա այն բացառիկ դեպքն է, որ այլընտրանք չկա։ 21-րդ դարում չի կարելի բակային սպանդ իրականացնել, որևէ այլ ալտերնատիվ դրա համար աշխարհը չունի»,-ասաց նա։

Ի դեպ, եվրոպական ու ոչ միայն երկրների փորձն ուսումնասիրած գիտնականը ընդգծում է, որ սպանդանոցները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, այնտեղ մորթի դեպքում  հնարավորություն կա կոնսերվացնել արժեքավոր մթերքներ, ինչպիսին է կենդանու արյունը, որն օգտագործվում է օրինակ, արյունային երիշկեղենի, տեխնիկական սոսնձի արտադրության համար, կարելի է պահպանել աղիները, որն օգտագործվում է երշիկի, նրբերշիկի ատադրության մեջ։

«Հումքի պահպանելու, վերամշակելու դեպքում մենք ստիպված չենք լինի բնական թաղանթ ներկրել։ Դա էլ իր հերթին կբերի արժեշղթայի զարգացման»,-մանրամասնեց Պիպոյանը։

Իսկ մինչ այդ, այսօր կան դժգոհողներ ու պետություն, որը որևէ կերպ չի արձագանքել նրանց։ Սննդագետն այսպես է պատկերացնում խնդրի լուծումը, պետք է ստեղծվեն աշախատանքային խմբեր, որոնք կհանդիպեն շահառուների տարբեր խմբերի հետ,  համայնք առ համայնք կծանոթանան խնդիրներին։

«Տեղեկատվության պակասը կարող է մանիպուլյացիաների տեղիք տալ, պարզ բացատրեմ, շատ դալալներ կարող ենք օգտվել ստեղծված իրավիճակից, գան գյուղացուն ասեն, սպանդանոցում մորթը 40 հազար դրամ է։ Ամեն ինչ նրանք անելու են, որ գյուղացի-շուկա շղթայից դուրս չմնան։

Պետությունը պետք է գնա կանգնի գյուղացու կողքը, տեղեկացնի գների մասին, որ որևէ մեկը չփորձի մանիպուլյացիա անել»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պարտադիր մորթին պետք է գնալ քայլ առ քայլ, անհրաժեշտության դեպքում որոշ  մարզերի համար հավելյալ ժամանակ տրամադրել։

Նա պնդում է՝ իր համար անընդունելի է  ռեֆորմից հետ կանգնելը, հրաժարվելը, սակայն այն պետք է ներդնել այն մարզերում, որտեղ կիրառումը կարելի է ապահովել, իսկ որտեղ կան խնդիրներ, դրանք պետք է դրանք քարտեզագրվեն ու արագ լուծումներ տրվեն։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Մինչև 2025-ի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը
Երևանում հունվարի 1-ից ամբողջապես անցնելու են հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ի՞նչ են նվիրում Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում Ամանորին
Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում այս օրերին նախատոնական ոգևորություն է տիրում։ Անկախ ազգային ավանդույթներից՝ հետխորհրդային տարածքում ամենուր Նոր...
Աղբյուր` Panorama.am
17:46
Այսօր վիզային սահմանափակումներ կմտցնենք վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է. Եվրահանձնաժողովի նախագահ
«Այսօր մենք կներկայացնենք վիզային սահմանափակումներ վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է, վնասել ցավ պատճառել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Տունը գող է մտել. Թաթուլ Մանասերյան
Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է գրանցվում՝ եթե ներկայացված պաշտոնական ցուցանիշներից հանենք արտաքին պատահական գործոնի՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
Առցանց քվեարկություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված են 15 մարզիկներ
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն»
Աղբյուր` Panorama.am
17:24
Անջելինա Ջոլին նոր դերի համար լուրջ փոփոխություններ է կատարել իր կյանքում
Դերասանուհի Անջելինա Ջոլին մեծ փոփոխություններ է կատարել իր կյանքում «Կարեր» ֆիլմում նոր դերի համար։ Այս մասին հայտնում է Dail...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պիրոտեխնիկական միջոցները կարող են վնասել շնչառական համակարգը և նվազեցնել լսողությունը. Բժիշկներ
Շնչառական ուղիների այրվածքները, լսողության կորուստը և ականջներում ազմուկ կարող են առաջանալ ճայթրուկների ոչ պատշաճ օգտագործման հետևանքով, ծանր...
Աղբյուր` Panorama.am
17:11
Շուշան Դոյդոյան. «Իմ քայլը» հիմնադրամի պահվածքն անընդունելի է
Պատեհ-անպատեհ առիթով ակտիվ հանրային հաղորդակցություն իրականացնող հիմնադրամը պետք է պատրաստ լինի նման հարցազրումների ու դրանց լիարժեք պատասխանելու։
Աղբյուր` Panorama.am
16:53
Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը
ԱՄՆ գործող վարչակազմը մինչև վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:42
Երբ uեռшկան nտնձգnւթյnւնից տուժածը տղա երեխա է լինում, պարտադիր ասում են՝ «դու պետք է բանակում ծառայես, պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է լինելու»
2023 թվականի 9 ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ գրանցված ընդհանուր դեպքերից 6-ը եղել է ընտանեկան բռնության, որից մեկը եղել է հոգեկան...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը հարվածել է բորդուղեկցորդուհուն. Վնուկովոյում նրան ձերբակալել են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորը  վիճաբանություն է սարքել օդանավում,  նա հարվածել է բորդուղեկցորդուհին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ...
Աղբյուր` Panorama.am
16:15
Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Visa քարտապանների համար արշավի արդյունքները
Կոնվերս Բանկում ամփոփել են C360 Neo, C360 Ultra և C360 Elite փաթեթների ներքո Visa քարտ ունեցող հաճախորդների համար իրականացված արշավի...
Աղբյուր` Panorama.am
15:40
«Մորս ընկերներից մեկն ինձ ասաց՝ հանվի, պառկի էս մահաճակալին, մայրս ոչ մի բան չասաց». Փոփոխություններ՝ ընդդեմ երեխաների սեռական բռնության
Հայաստանի օրենսդրությունը  նախատեսում է, որ մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում, նրանց հետ չափահասի...
Աղբյուր` Panorama.am
15:37
Նորվեգիայում ինքնաթիռը վայրէջք է կատարել ծովից մի քանի մետր հեռավորության վրա
Նորվեգիայում ուղևորներով լի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել ծովից ընդամնեը մի քանի կմ հեռավորության վրա։...
Աղբյուր` Panorama.am
14:43
Երևան-Գյումրի ճանապարհին մեքնաներ են բախվել, «BMW»-ն բռնկվել է
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշնակ...
Աղբյուր` Panorama.am
14:25
Կան դեպքեր, երբ 14-16 տարեկանների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած անձն ազատվել է պատասխանատվությունից. ՆԳՆ ներկայացուցիչ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել և e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
14:15
Եթե Փաշինյանը շատ արագ տոքսիկ բաղադրիչը չվերացնի ռուս-հայկական հարաբերություններից՝ տարածքային ամբողջականության խնդիր կունենանք. Սուրենյանց
«Ադրբեջանը ագրեսիվ կերպով կրկնել է թեզեր, որոնց բովանդակային հակափաստարկ մենք չենք լսել»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:07
Աշխատանքային ժամին ՄԻՊ-ը ֆեյսբուքում լուսանկար է սրտիկում
Հայաստանում մարդու իրավունքների համատարած խախտումների ֆոնին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ինքն է մոտեցել ինձ հետ խոսելու, ի՞նչ անեի, կոպտե՞ի. Ռոբերտ Ամիրխանյանը՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկարի մասին
«Հերիք է, գործով զբաղվեք, ժողովուրդ, մեր տունը քանդվում է։ Նեգատիվը դուրս հանենք մեր կյանքից»
Աղբյուր` Panorama.am
13:21
Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր. Հովսեփ Աղազարյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը մանրամասներ է հրապարակել մոր մահվան պատճառի մասին։ «Մորս կորցրեցինք…...
Աղբյուր` Panorama.am
13:09
Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի դիմաց. Սուրեն Սուրենյանց
«Ինչ-որ սկզբունքներ կան, որոնց շուրջ ընդդիմադիրները պետք է գան հայտարարի, որպեսզի թույլ չտան, որ Գյումրում ՔՊ-ն հաղթի»,-hրավիրված...
Աղբյուր` Panorama.am
13:05
Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 20-25-ը
Երևանում դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
13:00
ՔՊ-ն «Կարմիր գծերի» համար նորից ուզում է մեզանից քերել 160 000 դրամ. Ավագանու անդամ
Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝ ՔՊ-ն իր կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն»-ը նորից օրակարգ...
Աղբյուր` Panorama.am
12:20
Մաhաgել է Հովիկ Աղազարյանի կինը
Այսօր գիշերը մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված անկախ  պատգամավոր Հովիկ Աղազարյանի կինը: Լուրը...
Աղբյուր` Panorama.am
12:07
Վ. Հովհաննիսյան. Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային...
Աղբյուր` Panorama.am
11:58
Ինչպես կարելի է թերօգտագործված աշխատուժի համար պետական ծրագիր իրականացնել և ֆորմալ կրթություն չապահովել. Վահագն Համբարձումյան
«Ռազմավարության մեջ ընդգրկվել է 4 թիրախային խումբ, որն ընդգրկում է 338 հազար թերօգտագործված...
Աղբյուր` Panorama.am
11:56
Բագրատ Սրբազանը շաբաթ օրը հանդես կգա ուղիղ եթերով
Շաբաթ օրը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդես կգա ուղիղ եթերով։ Թե ինչ է խոսելու, Սրբազան պայքար շարժումից դեռ փակագծեր չեն բացում։...
Աղբյուր` Panorama.am
11:37
Ավինյանը մեկ շաբաթում դատի է տվել երեք լրատվամիջոցի
Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը տարին ավարտում է լրատվամիջոցների դեմ ներկայացրած դատական  հայցերի հրավառությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան
15:56 20/12/2024

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}