Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները
Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ստուգելու համար կստեղծվի ԱԺ քննիչ հանձնաժողով։
Տարբեր սուբյեկտների կողմից Երևանին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման և փոխարենը Երևանի քաղաքապետարանի կողմից գույքային և ոչ գույքային իրավունքների, ինչպես նաև շինարարական թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։
Հանձնաժողովի նախաձեռնող խմբի անդամներից Անի Սամսոնյանը նշեց, որ հանձնաժողով ստեղծելու համար հիմք են հանդիսացել 2019 թվականի նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակած փաստերն այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շատ տնտեսվարողներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, օրինակ, շինարարական թույլտվություն, կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն։
Սամսոնյանի խոսքով, անհասկանալի է, թե ինչու, օրինակ, Երևանի քաղաքապետարանին «Կամազների» նվիրատվությունը եղել է ավագանու անդամների և հասարակության անտեղյակության պայմաններում։
«Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք որոշակի պատճառա-հետևանքային կապեր, որոնք իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր։ Առաջինն այն է, որ Երևանի քաղաքապետարանը թափանցիկ չի եղել գործարքներ կնքելիս։ Եվ այն ընկերությունները, որոնք գույք են նվիրաբերել համայնքին, ստացել են որոշակի թույլտվություններ քաղաքապետարանից, ինչը հիմք է հադիսանում ունենալ ողջամիտ կասկածներ՝ գործարքների անշահախնդրության առումով»,- նշեց Սամսոնյանը։
Սամսոնյանի խոսքով, նման պայմաններում տնտեսվարող սուբյեկտները մտնում են անհավասար մրցակցության մեջ։ Բացի այդ, ըստ պատգամավորի, փոխադարձ պայմանավորվածությունները կարող են նպաստել անբարենպաստ և անհավասար մթնոլորտի ձևավորմանը.
«Հատկանշական է, որ նվիրատուների հիմնական մասը շինկազմակերպություններ են, որոնք նույն ժամանակահատվածում քաղաքապետարանից պետք է ստանային շինթույլտվություններ»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվեց, արդյո՞ք կա ահազանգ տնտեսվարողների կողմից, որոնք նշել են՝ նվիրատվություն են կատարել որոշակի պայմաններով. «Թե ուղղակի կա ենթադրություն կոռուպցիոն գործարքների մասին»։
Պատասխանելով հարցին՝ Անի Սամսոնյանը նշեց, որ մտավախությունները հիմնված են ոչ միայն մասնավոր զրույցների, այլ ընդհանրապես, նվիրատվությունների և դրննց շուրջ կատարվող գործարքների վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան