Oxfam. Աշխարհում 22 ամենահարուստ տղամարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քանի Աֆրիկայի բոլոր կանայք
Աշխարհի հարուստ մարդիկ բազմապատկում են իրենց ունեցվածքը կանանց և հասարակության աղքատ խավի հաշվին: Եվրանյուզի հաղորդմամբ, Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումից մեկ օր առաջ Oxfam միջազգայն բարեգործական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ անցած տարի 2153 միլիարդատեր եղել է ավելի հարուստ, քան մոլորակի բնակչության 60 տոկոսը, իսկ դա 4,6 միլիարդ մարդ է: Աշխարհի ամենահարուստ մարդկանց 1 տոկոսը երկու անգամ հարուստ է 6,9 միլիարդ մարդուց (բնակչության 92 տոկոսը: ) Աշխարհում 22 ամենահարուստ տղամարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քանի Աֆրիկայի բոլոր կանայք:
«Պարզ է, որ մենք ապրում ենք տնտեսական այնպիսի համակարգում, որը նպաստում է հարուստներին, և այդպես հարուստները դառնում են ավելի հարուստ, իսկ տղամարդիկ միշտ ավելի շատ օգուտ են ստանում: Այդ համակարգը կառուցված է կանանց և աղջիկների, ինչպես նաև աղքատների շահագործման վրա»,- ասել է Oxfam-ի գործադիր տնօրենը:
Ամբողջ աշխարհում կանանց 42 տոկոսը չի կարողանում աշխատել, որովհետև խնամում է երեխաներին և տարեց հարազատներին, այն դեպքում երբ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 6 տոկոս:
Oxfam-ի զեկույցում նշվում է, որ հարուստների և աղքատների միջև անջրպետը չի նեղանա այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական մակարդակում անհավասարության դեմ պայքարի որոշում չի կայացվի, և կառավարությունը պետք է կառուցի «կանացի» տնտեսական համակարգ՝ հետևելով կանանց իրավունքներին և շահերին, և երաշխավորի, որ ընկերություններն ու հարուստ մարդիկ կվճարեն հարկեր: