Ռուսաստանը 120-ից ավելի զենիթային հրթիռ է փոխանցել է Թուրքիային S-400-ի համար
Ռուսաստանը Թուրքիային մատակարարել է 120-ից ավելի զենիթային հրթիռ Անկարայի կողմից գնված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի համար։ Այդ մասին գրում է ermenihaber-ը,հղում անելով «ТАСС» լրատվական գործակալությանը: Գործակալության հետ զրուցած անձի անունը չի հրապարակվում։
Նա մասնավորապես ասել է.
«Թուրքիան ստացել է S-400-ների երկու խմբաքանակ, 120-ից ավել զենիթային հրթիռ, ինչպես նաև այլ մի շարք դետալներ և սարքավորումներ»
Ուշագրավ է, որ, ըստ զրուցակցի,S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ ռուս-թուրքական պայամագիրը չէր նախատեսում, որ Մոսկվան Անկարային պետք է փոխանցի S-400-ների տեխնոլոգիաները։
Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող պետական «Рособоронэкспорт» ընկերությունն առայժմ չի մեկնաբանել սույն տեղեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան