Bloomberg. Իրանն ասում է, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է «Тор-М1»ՀՕՊ համակարգից երկու հրթիռներով
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտնել է, որ հունվարի 8-ին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ավիաուղիների միջազգային ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը խոցվել է երկու կարճ հեռահարության ցամաքային-օդային հրթիռներից, որոնք արձակվել են «Тор-М1» ՀՕՊ հրթիռային համակարգից:
Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, այսօր հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով ողբերգության հետաքննության մասին երկրորդ նախնական զեկույցին:
Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են հյուսիսից՝ ուկրաինական Boeing-ի ուղղությամբ: Bloomberg- ը այլ մանրամասներ չի հայտնում իրանական նախաքննության արդյունքների մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է