Մերկելը ցանկանում է ԵՄ դիրքորոշումը՝ Huawei 5G մուտքի վերաբերյալ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցանկանում է, որ իր «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» և «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CDU/CSU) կուսակցության օրենսդիրները սպասեն մինչև մարտի ԵՄ գագաթնաժողովը, նախքան դիրքորոշում հայտնելը, թե արդյոք Չինաստանի Huawei-ը կարող է մասնակցել Գերմանիայի 5G ցանցի ներդրմանը։
Ինչպես գրում է euobserver-ը, Մերկելը չի կարողացել միավորել իր CDU-CSU դաշինքի ներսում տարաձայնությունները։ Նշվում է, որ մի մասն աջակցում է Սոցիալ-դեմոկրատների դիրքորոշմանը` Huawei-ը փակելու համար, մինչդեռ Մերկելն ինքը դեմ է արտահայտվել դեպի մեկուսացում շարժվելուն: