ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով խստացվում է ինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանն ու Արման Աբովյանը:
«Ցավոք սրտի, շարունակում ենք ամեն տարի բանակում ունենալ ցավալի վիճակագրություն ոչ կանոնադրական հարաբերությունների, վատ ենթամշակույթի պատճառով։ Զինվորական ծառայության ժամանակ մենք ունենքում ենք շատ ավելի զոհեր, քանի թշնամու գնդակից։ Նախագծի նպատակը զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը մեծացնելն է, որ գոծող հոդվածով մինչև երեք տարվա ազատազրկում է սահմանում»,- իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նախագիծն ընդունվեց 120 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Ըստ առաջարկվող օրենքի նախագծի զինծառայողին պարբերաբար ստորացնելու և արժանապատվությունը վիրավորելու արդյունքում ինքնասպանության կամ դրա փորձի հասցնելու դեպքում սահմանել ազատազրկում 4-8 տարի ժամկետով։ Բացի այդ, եթե այս արարքները կատարվել են մի խումբ անձանց, սպաների, հրամանատարի, ենթակայի կողմից մեկ այլ ենթակայի նկատմամբ, պարբերաբար միևնույն անձի նկատմամբ, ապա ժամկետը կկազմի 5-10 տարի: Իսկ եթե տվյալ հանցանքներն իրականացվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտական գործողությունների ժամանակ, ապա ժամկետը կմեծանա՝ 7- 12 տարի:
Հարակից հրապարակումներ`
- 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել. Փաշինյան
- Բանակում սպանությունների դեպքերը 0-ի հասցնել այս պահին չենք կարող. Արտակ Դավթյան
- Զինծառայողին ինքնասպանության դրդողը կազատազրկվի մինչև 12 տարի ժամկետով
- Առաջարկվում է խստացնել զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար սահմանված պատիժը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան