Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ 3 հրթիռ է ընկել
Այսօր գիշերը 3 հրթիռ է ընկել Բաղդադում գտնվող «կանաչ գոտում»՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է իրաքյան անվտանգության գործակալության աղբյուրը:
«Դեսպանատնից լսվում են օդուժի ազդանշաններ», - ասել է աղբյուրը:
Հրթիռակոծությունից տուժածներ չեն եղել:
Սա Իրաքում ամերիկյան թիրախների առաջին հրետակոծումը չէ: Մասնավորապես, հունվարի 14-ին Ալ-Թաջիի ռազմաբազայում հրթիռային հարված էր հասցվել Բաղդադի հյուսիսում, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի զորախումբը: Երկու օր առաջ հարվածներ հասցվեց Բալադի ռազմաբազային, որտեղ գտնվում է նաև ամերիկյան զորախումբը: Հրետակոծությունից տուժածներ չեն եղել:
Հիշեցնենք, որ իրավիճակը լարվեց, երբ ԱՄՆ-ի ուժերի կողմից սպանվեց Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչին ի պատասխան Իրանը հրթիռակոծեց Բաղդադում ամերիկյան ռազմաբազաները։