«Լիդիան», թե՝ ոչ, Ամուլսարը՝ սար
Ամուլսարի ոսկու հանքավայրեր տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Լիդիան Արմենիա» ընկերության համար: Հարակից բնակավայրերից ճանապարհը փակող բնակիչները շարունակում են պնդել, որ հանքը չի բացվելու:
«Վճռական ենք լինելու: Մեր քաղաքը հո՞ չենք թողնելու անտեր»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Արմեն Խաչատրյանը:
Ջերմուկի մեկ այլ բնակիչ՝ Շիրակ Բունիաթյանը, ընդգծեց, որ իրենք հասել են մի իրավիճակի, որտեղից հետդարձի ճանապարհ չկա ու իրենց որոշումը վերջնական է:
«Ավելորդ է նորից քննարկել հանքի ճանապարհները բացել-չփակելու մասով: Մենք այնտեղ կլինենք մինչև վերջնական Ամուլսարում հանքարդյունաբերության ծրագիրը դադարեցվի, լիցենզիան չեղյալ համարվի: Կապ չունի «Լիդիանը» կլինի, թե իրավահաջորդ, մեր խնդիրը տվյալ կազմակերպությունը չէ, մեր բողոքը տվյալ կազմակերպության դեմ չէ, մենք ունենք հստակ պահանջ, որ Ամուլսարում չպետք է հանք լինի: Ինչքանով պատրաստ ենք Արցախի համար պայքարել, այդքան էլ պատրաստ ենք Ամուլսարի համար, դիտարկում ենք հայրենիք, մինչև վերջ պատրաստ ենք պայքարել»,- ասաց Շիրակը:
Նա նշեց, որ առաջիկայում չեն նախատեում բողոքի ակցիաներ իրականացնել, քանի որ միջազգային մասշտաբի լուրջ զարգացումներ կան կապված «Լիդիանի» հետ, սպասում են դրանց, որոնք իրենց օգտին են, որ Ամուլսարը պետք է մնա սար:
Բնապահպան Թեհմինե Ենոքյանը նշեց, որ իրենց սպասում են փետրվարի 5-ին. «Հայտարարություն կա, որ «Լիդիանի» բաժնետոմսերը պետք է դուրս բերվեն բորսայից: Սա նշանակում է, որ շուտով կսկսվի «Լիդիանի» սնանկ ճանաչվելու գործընթացը: Ամուլսարի գործով սա նշանակում է, որ ընկերությունը երկու ճանապարհ կունենա՝ կամ պետք է վաճառի իր ընկերությունը, կամ սնանկ ճանաչվի: Ես չեմ կարծում, որ կկարողանա այդքան վատ համբավ ունեցող ընկերությունը վաճառել: Ամեն ինչ անելու ենք, որ չկարողանա վաճառել, որ նոր ընկերություններ չհայտնվեն մեր տարածքներում»:
Նա նշեց, որ բնակիչների պահանջը եղել և շարունակում է մնալ նույնը՝ «Լիդիան» ընկերությանը տրված ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչվի. բոլոր ապօրինի ճանապարհներն օգտագործել են, որպեսզի ՇՄԱԳ-ը դրական լինելու փաստաթուղթ ստանան: Թ. Ենոքյանի խոսքով, մարզպետարանի կողմից ճնշումների գործընթաց կա համայնքների ղեկավարների, ավագանիների որոշումների նկատմամբ, սակայն մարդիկ իրենց պահանջից հետ չեն կանգնի: Նա ասաց, որ Ամուլսարի հետ կապված դատական գործընթացները շարունակվում են՝ անհատներ են դատական հայցեր ներկայացրել ընկերության դեմ, քաղաքացիների նկատմամբ «Լիդիանն» է հայցեր ներկայացրել գործարար և բարի համբավի արատավորման վերաբերյալ:
«Մարդիկ չեն պատրաստվում զիջումների գնալ: Չեն վստահում ոչ վարչական մարմիներին ի թիվս բնապահանության և ընդերքի տեսչության, որը դատարան չգնաց ու չպաշտպանեց իր որոշումները, ակտերը, ոչ էլ շրջակա միջավայրի նախարարությանն են վստահում»,- ասաց Թեհմինե Ենոքյանը:
Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մինչև վերջ գնալու են. «Անկախ նրանից՝ «Լիդիանը» սնանկանալու են, թե ոչ, ինչ է իրենց հետ լինելու, մեր դատական պրոցեսները շարունակելու ենք: Սա սկզբունքային հարց է, պետք է ապացուցվի, որ իրենք իրենց բոլոր փաստաթղթերը կիսատ-պռատ են ներկայացրել, ինչն ասում է «Էլարդը» ու մնացած բոլոր փորձագետները»:
Նրա ներկայացմամբ, այժմ տարբեր դատարաններում «Լիդիան» ընկերության հետ կապված տարբեր դատական գործեր կան: Վարչական դատարանում երկու գործ է քննվում: Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչները 4 տարի դիմել են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական փորձաքննությունը։ Ն. Վարդանյանն ասաց, որ դատական նիստերը բավականին ուշ են նշանակվում: Վերջին դատական նիստին դատավորը պահանջել է «Էլարդի» փորձաքննական եզրակացությունը, որպեսզի նախարարությունն այն ներկայացնի:
Երկրորդ գործով, որով հենց Ն. Վարդանյանն է զբաղվում, վարչական դատարանը մերժել է հայցը: Ջերմուկի և Գնդեվազի 19 բնակիչներ դիմել էին դատարան՝ պարտավորեցնել նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել փորձաքննության եզրակացությունը նոր ի հայտ եկած գործոններով։
«Դատարանն անհիմն մերժել է մեր հայցը, ամբողջ օրենքի տրամաբանությունից դուրս էր արվել մեկնաբանությունը: Օրենքն ասում է, որ փորձաքննությունն անցկացվում է, որպեսզի կանխարգելվի ցանկացած բացասական ազդեցություն շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա: Դա նշանակում է, որ ցանկացած գործոն, որը հայտնի է դառնում պետական մարմիններին, պետք է փորձաքննություն անցի: Այդ տրամաբանությամբ մի հոդված կա, որ ի հայտ եկած էկոլոգիական նոր գործոնների պարագայում նախարարը պետք է ուժը կորցրած ճանաչի ու նոր փորձաքննություն նշանակվի: Այդ հիմքով պետք է ուժը կորցրած ճանաչվի, դա էլ գնահատվի, կարող է հենց այդ գործոնի ազդեցության պարագայում արգելվի այդ գործունեությունը: Դատարանը կրկնել է այն, ինչ «Լիդիանի» փաստաբանը, որը իրավական հիմք չունի»,- ասաց բնապահպան-իրավաբանը: Բողոքարկել են վերաքննիչ դատարան:
Ն.Վարդանյանը նշեց, որ «Լիդիանը» հայց է ներկայացնում այն անձանց դեմ, ովքեր փորձում են քննադատել իրեն, ինչը համարում է զրպարտություն ու դիմում դատարան: Նման հայցերը բավականին շատ են, որոնցով դատական պրոցեսները նույնպես շարունակվում են:
Հարակից հրապարակումներ`
- «Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ Լդիանի ԲՓ-35 եզրակացությունն ապօրինի է, քանի որ այն կայացել է թաքցրած էկո-ռիսկերի պայմաններում»
- «Ծաղկող» Սևանից մինչև Ամուլսար. բնապահպանական խնդիրներ, որոնց բախվեց Հայաստանը 2019-ին
- Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
- Ամուլսար. «Ձմեռացման աշխատանքները պատրվակ՝ պարտատերի հետ ժամկետները երկարաձգելու համար»
- Ջերմուկի բնակիչ. Պաշտոնատար անձինք մեզ շատ քաղաքակիրթ ձևով առաջարկեցին, որ Ամուլսարի մուտքերը բացենք
- Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ
- Ամուլսարի հարցով աշխատանքային խումբը նիստ է անցկացրել
- Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
- Ամուլսարի հարցում տեսնում ենք, որ հաղորդակցության խնդիր կա. Վ. Կարապետյան
- Պատգամավորները հանդիպել են ու «հանդիպելու են» Ամուլսարի ճանապարհը փակած քաղաքացիների հետ
- Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավարի նկատմամբ ծառայողական քննության արդյունքը
- Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
- ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
- Քաղաքական նոտա՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման
- Ինչպիսին է Ամուլսարի իրավիճակը դատարանում
- Ամուլսար են բարձրացել երեխաները
- Ամուլսար բարձրանալու համար արշավախմբի ղեկավարին ոստիկանություն են կանչել
- Քննչական խմբի ղեկավար. Ամուլսարի գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ
- Հայտարարություն. Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ
- Երթ՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման. «Քանի կանք, ոչ մի հանք»
- Ամուլսարի շահագործման դեմ հավաքի կազմակերպիչները խնդրեցին չկեղտոտել տարածքը
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործման դեմ պայքարը կառավարությանն օգնելու համար է
- 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար. Փաշինյան
- Ավտոերթ Ջերկումից Երևան՝ ի պաշտպանության Ամուլսարի
- Նազելի Վարդանյան. Մինչև օրս չգիտենք, թե Ամուլսարի շահագործումը մարդու առողջության վրա ինչ ազդեցություն կունենա
- Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին