
Պուտինը շնորհավորել է Խառատյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան և պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին՝ 60-ամյակի կապակցությամբ: Այս մասին գրում է gazeta-ն։
Պետության ղեկավարը ըդգծել է Խառատյանի բազմակողմանի տաղանդն ու նրա դրական էներգիան:
«Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում, վառ ներկայացրել Ձեզ որպես հիանալի կատարող, արժանացել եք էստրադայի և կինեմատոգրաֆիայի երկրպագուների անկեղծ սիրուն», - գրել է Պուտինը շնորհավորական ուղերձում՝ մաղթելով Խառատյանին ստեղծագործական նոր նվաճումներ, առողջություն և ամենալավը: