Հասարակություն 15:20 21/01/2020 Հայաստան

Սպանդանոցներ. Ռեֆորմը պետք է, բայց խնդիրները լուծելուց հետո

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Կենդանիների սպանդանոցային պարտադիր մորթի դեմ օրեր շարունակվող բողոքի ակցիաների մասնակիցները դեռևս միասնական պահանջ չունեն։

Նրանց մի մասը  տարբեր՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմնավորումներով պահանջում է չեղարկել պարտադիր մորթի պահանջը, մյուսներն առաջարկում են հետաձգել այն՝ քանի դեռ նոր սպանդանոցներ չեն կառուցվել,  մի մասն էլ  ընդգծում է՝ պարտադիրի պահանջ դնելուց առաջ պետք է բավարար թվով սպանդանոցներ ստեղծվեին։

Հունվարի 15-ին, երբ ուժի մեջ մտավ սպանդանոցային պարտադիր մորթը, հանրապետության տարածքում ընդամենը 22 սպանդանոց կար, ընդ որում՝ Տավուշի ու Վայոց Ձորի մարզերում՝ մեկական։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի հետ կապերի  պատասխանատուն այսօր տվյալներ հրապարակեց, ըստ որի, հունվարի 21-ի դրությամբ հանրապետությունում արդեն 38 գործող սպանդանոց կա։

«Վաղն արդեն ավելի շատ կլինի. 20-ը ներքին հարդարման փուլում են, 27-ը՝ նախագծման։ Մի երկու ամիս հետո որևէ սպանդանոց որևէ գյուղից 30 կմ-ից հեռու չի լինելու։ Կենդանին տեղափոխվելու է անվճար»,-նշել է Անուշ Հարությունյանը։

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000  դրամով: Իսկ կենդանի  կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով։

Այն, որ սննդամթերքի անվտանգ լինելը բխում է սպառողի շահերից, վիճելի չէ, այլ հարց է, թե անվտանգ դառնալու ճանապարհին միսն ինչքան կթանկանա, թանկանալուց հետո էլ ի՞նչ սպառում կունենա։ Բողոքող մսավաճառները սպառնում են՝ միսը թանկանալու է, անասունների թիվը կրճատվելու է, իրենք էլ արտագաղթելու են։  ՍԱՏՄ-ն լավատես է՝ էժանանալու է։

Չնայած փոփոխությունները շատ դեպքերում դժվար են ընդունվում, այս պարագայում  մի բան հստակ է՝ հանրային իրազեկման, նախապատրաստական աշխատանքները բավարար մակարդակով չեն իրականացվել։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը  պնդում է, սպանդանոցային մորթն այլընտրանք չունի։ Դրա արդյունքում լուծվելու  են  կենդանական ծագման մսի անվտանգության, շուկայում վաճառվող մսի հետագծելիության հարցերը։

«Երբ շուկայում հետտոնական շրջանում հայտնաբերվեց գողացված ավանակի ու ձիու միս, ես նշում էի, երբ չկա կենդանիների հետագծելիություն, մորթն իրականացվում է  բակերում ու տեղափոխվում առաջին իսկ մեքենայով, մենք բախվելու ենք այս խնդիրների հետ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նա նաև նկատում է, սա շատ կարևոր քայլ է հիվանդությունների տարածման կանխարգելման առումով։ Օրինակ, շատ հիվանդություններ մորթի ժամանակ արյան հետ հողում սպորները բազմանում են և այնտեղ կարող են պահպանվել նույնիսկ հարյուր տարի՝ ստեղծելով տվյալ հիվանդության նկատմամբ անապահով զոնա։

«Սա այն բացառիկ դեպքն է, որ այլընտրանք չկա։ 21-րդ դարում չի կարելի բակային սպանդ իրականացնել, որևէ այլ ալտերնատիվ դրա համար աշխարհը չունի»,-ասաց նա։

Ի դեպ, եվրոպական ու ոչ միայն երկրների փորձն ուսումնասիրած գիտնականը ընդգծում է, որ սպանդանոցները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը, այնտեղ մորթի դեպքում  հնարավորություն կա կոնսերվացնել արժեքավոր մթերքներ, ինչպիսին է կենդանու արյունը, որն օգտագործվում է օրինակ, արյունային երիշկեղենի, տեխնիկական սոսնձի արտադրության համար, կարելի է պահպանել աղիները, որն օգտագործվում է երշիկի, նրբերշիկի ատադրության մեջ։

«Հումքի պահպանելու, վերամշակելու դեպքում մենք ստիպված չենք լինի բնական թաղանթ ներկրել։ Դա էլ իր հերթին կբերի արժեշղթայի զարգացման»,-մանրամասնեց Պիպոյանը։

Իսկ մինչ այդ, այսօր կան դժգոհողներ ու պետություն, որը որևէ կերպ չի արձագանքել նրանց։ Սննդագետն այսպես է պատկերացնում խնդրի լուծումը, պետք է ստեղծվեն աշախատանքային խմբեր, որոնք կհանդիպեն շահառուների տարբեր խմբերի հետ,  համայնք առ համայնք կծանոթանան խնդիրներին։

«Տեղեկատվության պակասը կարող է մանիպուլյացիաների տեղիք տալ, պարզ բացատրեմ, շատ դալալներ կարող ենք օգտվել ստեղծված իրավիճակից, գան գյուղացուն ասեն, սպանդանոցում մորթը 40 հազար դրամ է։ Ամեն ինչ նրանք անելու են, որ գյուղացի-շուկա շղթայից դուրս չմնան։

Պետությունը պետք է գնա կանգնի գյուղացու կողքը, տեղեկացնի գների մասին, որ որևէ մեկը չփորձի մանիպուլյացիա անել»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ պարտադիր մորթին պետք է գնալ քայլ առ քայլ, անհրաժեշտության դեպքում որոշ  մարզերի համար հավելյալ ժամանակ տրամադրել։

Նա պնդում է՝ իր համար անընդունելի է  ռեֆորմից հետ կանգնելը, հրաժարվելը, սակայն այն պետք է ներդնել այն մարզերում, որտեղ կիրառումը կարելի է ապահովել, իսկ որտեղ կան խնդիրներ, դրանք պետք է դրանք քարտեզագրվեն ու արագ լուծումներ տրվեն։

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:27
Կայացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը
կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է...
Աղբյուր` Panorama.am
22:59
Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Սիրիայի նոր դե ֆակտո ղեկավարն երեկ BBC-ին տված հարցազրույցում ասում էր, որ...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հերթական բողոքի ակցիան տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այդ մասին ակցիայի վայրից...
Աղբյուր` Panorama.am
22:35
Մեքենաների բախումից «BMW» մակնիշի ավտոմեքենան այրվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ինչ փորձել է Բաքուն անել մինչև 2018 թվականը` ակտիվ դիվերսիոն պատերազմների միջոցով` բերանին կերել է. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ...
Աղբյուր` Panorama.am
21:45
Կերչի նեղուցում գտնվող նավը հերթական նավն է աղետի ազդանշան ուղարկել
Gam Express նավը աղետի ազդանշան է ուղարկել Կերչի նեղուցում։ Այդ մասին հայտնել է ՌԴ Հարավային տրանսպորտի դատախազությունը։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
21:16
«Սպիտակի» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ ընտանիքի 7 անդամները, այդ թվում՝ 3 երեխաները փրկվել են
Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Սպիտակի...
Աղբյուր` Panorama.am
21:05
Պերուում ծնվել է աշխարհում առաջին երեխան, որը բեղմնավորվել է կնոջ մարմնից դուրս
Ամերիկյան Gameto բիոտեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է աշխարհում առաջին երեխայի ծննդի մասին, որը բեղմնավորվել է կնոջ մարմնից դուրս եղած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման
2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Որտեղի՞ց է չկայացած պետությունների խորհրդավոր գրավչությունը․ Դեսպանմ՝ Ալիևին
Ֆրանսիայի դեսպանատուն ուղարկվող վիզաների դիմումների թիվն այս տարի կրկին ավելացել է: Այդ մասին  գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ինձ թվում է հոգեբաններն այստեղ անելիք ունեն․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Կարծում եմ, որ հոգեբանական խնդիր ունենք...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ողջ մնացած և դեպքի վայրում գտնված զինծառայողների ցուցմունքները հակասում են․ փաստաբան
«Մենք ի սկզբանե արձանագրել ենք՝ ողջ մնացած և դեպքի վայրում գտնված զինծառայողների ցուցմունքները ողջ դատական վարույթում, այնպես էլ դատական...
Աղբյուր` Panorama.am
19:55
Շինությունում երեք կիլոգրամից ավելի կանեփանման զանգված կար
Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում դեկտեմբերի 11-ին տեղեկություն էր ստացվել Անուշավան գյուղի 66-ամյա բնակչի վերաբերյալ։ Այն օպերատիվորեն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխվեցին նախատեսված ժամանակից ավելի վաղ և պաշտոնապես...
Աղբյուր` Panorama.am
19:23
Պետական պարտքն այս տարվա 10 ամիսներին աճել է 6,7 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանն ամփոփում է 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
19:05
Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալ է նշանակել
Փաշինյանը ՏԿԵ նախարարի տեղակալ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Կասկած չունենք՝ «Իմ քայլ»-ի կողմից Panorama.am-ին տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է. ՀԺՄ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական...
Աղբյուր` Panorama.am
18:41
Թուրքիան դուրս է մնացել աշխարհի ամենաբարձրահասակ բնակչություն ունեցող երկրների ցանկից, թեև աշխարհի ամենաբարձր տղամարդն ու կինն այնտեղ են ապրում
Օքսֆորդի համալսարանը հրապարակել է երկրների ցանկ, որտեղ ամենայն հավանականությամբ ապրում են ամենաբարձրահասակ տղամարդիկ և կանայք: Էրմենիհաբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
18:12
Անցել է ավելի քան վեց տարի և ունենք հետևայլ պատկերը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ,...
Աղբյուր` Panorama.am
18:10
ՌԴ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 10 ամսում հասել է 10,2 միլիարդ դոլարի. Ալեքսեյ Օվերչուկ
Ռուսաստանի և Հայաստանի միջև 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը հասել է 10,2 միլիարդ դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մինչև 2025-ի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվեն մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը
Երևանում հունվարի 1-ից ամբողջապես անցնելու են հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ի՞նչ են նվիրում Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում Ամանորին
Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում այս օրերին նախատոնական ոգևորություն է տիրում։ Անկախ ազգային ավանդույթներից՝ հետխորհրդային տարածքում ամենուր Նոր...
Աղբյուր` Panorama.am
17:46
Այսօր վիզային սահմանափակումներ կմտցնենք վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է. Եվրահանձնաժողովի նախագահ
«Այսօր մենք կներկայացնենք վիզային սահմանափակումներ վրացի դիվանագետների համար, մեր ուղերձը ղեկավարությանը պարզ է, վնասել ցավ պատճառել...
Աղբյուր` Panorama.am
17:37
Տունը գող է մտել. Թաթուլ Մանասերյան
Տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է գրանցվում՝ եթե ներկայացված պաշտոնական ցուցանիշներից հանենք արտաքին պատահական գործոնի՝...
Աղբյուր` Panorama.am
17:33
Առցանց քվեարկություն. «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում ներկայացված են 15 մարզիկներ
«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն»
Աղբյուր` Panorama.am
17:24
Անջելինա Ջոլին նոր դերի համար լուրջ փոփոխություններ է կատարել իր կյանքում
Դերասանուհի Անջելինա Ջոլին մեծ փոփոխություններ է կատարել իր կյանքում «Կարեր» ֆիլմում նոր դերի համար։ Այս մասին հայտնում է Dail...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պիրոտեխնիկական միջոցները կարող են վնասել շնչառական համակարգը և նվազեցնել լսողությունը. Բժիշկներ
Շնչառական ուղիների այրվածքները, լսողության կորուստը և ականջներում ազմուկ կարող են առաջանալ ճայթրուկների ոչ պատշաճ օգտագործման հետևանքով, ծանր...
Աղբյուր` Panorama.am
17:11
Շուշան Դոյդոյան. «Իմ քայլը» հիմնադրամի պահվածքն անընդունելի է
Պատեհ-անպատեհ առիթով ակտիվ հանրային հաղորդակցություն իրականացնող հիմնադրամը պետք է պատրաստ լինի նման հարցազրումների ու դրանց լիարժեք պատասխանելու։
Աղբյուր` Panorama.am
16:53
Պատել. ԱՄՆ ներկայիս վարչակազմը կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա մինչև վերջին օրը
ԱՄՆ գործող վարչակազմը մինչև վերջին օրը կշարունակի աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ մասին ճեպազրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան
15:56 20/12/2024

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}