Թավադյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանի բակում վնգստոցների ձայնագրություն միացվեց
Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը։
Լրագրողների հետ ճեպազրույցում Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, դատարանը մերժել է իրենց բողոքը, պարոն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
«Հիմնավորումները չեն հրապարակվում այս փուլում, դատարանն ընդամենը հրապարակեց որոշման եզրափակիչ հատվածը»,-ասաց Խուդոյանը։
Նրա բնութագրմամբ, որոշումն իրավաբանության հետ կապ չունի։
«Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ պարոն Թավադյանին ուղեկցեն դատական նիստերի դահլիճ, քանի որ կանխատեսում էինք նման դատական ակտ»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ որոշումը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում, ևս մեկ դիմում ուղարկելու են ՄԻԵԴ։
Ազատության հետ կապված հարցի վերաբերյալ նախատեսում են լրացուցիչ քննարկումներ ունենալ վարույթն իրականացնող մարմնի հետ։
Մինչ դատարանը հրապարակում էր որոշումը, Արմեն Թավադյանի աջակիցներն ակցիա էին իրականացնում դատարանի շենքի դիմաց՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել նրան։
«Մեր պայքարը շարունակվում է, և շատ շուտով ապօրինի որոշման համար դուք պատասխան եք տալու օրենքի առաջ, վստահ եղեք»,-դատարանի որոշման մասին տեղեկանալուց հետո հայտարարեցին ակցիայի մասնակիցները՝ վանկարկելով «դատարանին ամոթ», «դատարանին ամոթ»։
Դատարանի բակում շան ձայների ձայնագրություն միացվեց՝ ակնարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված «վնգստացող» որակավորումը։
«Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգենք դատարանի որոշումը»,-հայտարարեցին մասնակիցները։
Մասնակիցներն իրենց ձեռքում ունեն « ընտրովի արդարադատություն», «Նոր Հայաստան նոր քաղբանտարկյալներ» ու այլ գրություններով պաստառներ։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ՀՔԾ միջնորդությամբ ու դատարանի որոշմամբ կալանավորվել է դեկտեմբ երի 24-ին։ Ըստ ոստիկանության տարածած տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։
Թավադյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար
- Լևոն Քոչարյան. Թավադյանի դեմ այս գործողություններով փորձ է արվում ճնշել մամուլը
- Վերաքննիչ դատարանի դիմաց պահանջում են ազատ արձակել Արմեն Թավադյանին
- Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
- Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին