Բողոքող արմավիրցի. «Եթե համայնքում մի հատ սպանդանոց է ու օրը 400-500 գլուխ ապրանք է մորթվում, որտե՞ղ ենք հասցնելու»
Արմավիրի մարզի անասնատերերը, գյուղացիները հավաքվել են Արմավիր-Երևան մայրուղու վրա: Ինչպես արարատցիների պարագայում, նրանք էլ բողոքում են սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ:
«Ո՞վ է այս հրամանը տվել, այդ մարդուն ենք ուզում գա, բացատարություն տա, ցույց տա, թե որտեղ են սպանդանոցները, ինչ պայմաններով է: Թող օրենք հանելուց առաջ գան, տեսնեն պայմանները: Իրենք էլ չեն հասկանում՝ ինչ են անում»,- ասում են բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանց խոսքով, լավ կլիներ, որ ամեն համայնքում սպանդանոց կառուցեին մինչև պարտադիր սարքելը, գործեր, եթե մարդիկ վստահեին, անպայման կտանեին ու կհանձնեին:
«Մրգաշատ գյուղից եմ, այստեղից պետք է տանեմ Մասիս քաղաք: Եթե համայնքում մի հատ սպանդանոց է ու 400-500 գլուխ ապրանք է մորթվում, որտե՞ղ ենք հասցնելու: Հոկտեմբերյան քաղաքում չկա: Երեկ կառավարության մոտ մեկը չհելավ ու չասաց, թե ժողովուրդ ինչո՞ւ եք եկել, գոնե այդ հարցը տային: Չկար նման բան, ժողովրդին վիրավորեցին»,- ասաում է արմավիրցի անասնատերը:
Արմավիրցիները նշում են, որ գոնե ժամանակ տան մինչև կառուցեն սպանդանոցներ, որպեսզի բոլորը կարողանան իրենց ապրանքն իրացնել, եթե դա չի արվում՝ բոլորն էլ բակային մորթ են անելու:
Արմավիրի մարզպետարանի բնապահանության և գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ որ թեև մարզում երկու սպանդանոց կա, երկուսի թույլտվությունն էլ ունեն, նախատեսվում է մեկ տասնյակից ավելի սպանդանոց բացել, որոնք բավարար կլինեն:
Հիշեցնենք, որ տարբեր մարզերից մի քանի տասնյակ անասնատերեր մի քանի օր հավաքվեցին կառավարության մոտ կրկին նույն պահանջով, որևէ պատասխան չստանալով, որևէ մեկի հետ հանդիպում չունենալով՝ նրանք երեկ հայտարարեցինք, որ այսօր փակելու են տարբեր ճանապարհներ:
Այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:
Հարակից հրապարակումներ`
- Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին
- Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի.Բագրատյան
- ՍԱՏՄ-ն վերահսկելու է, որ կենդանիների մորթը կատարվի սպանդանոցներում
- Անասնաբույծները պայմանավորվեցին՝ վաղը մարզերում ճանապարհներ են փակելու
- Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ»
- Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Անասնաբույծները կառավարության շենքի դիմաց կհավաքվեն նաև երկուշաբթի, կպահանջեն իրենց ժամանակ տալ
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
- Վաղվանից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար
- Պարտադիր սպանդանոցային մորթի անցման գործընթացը պետք է լինի սահուն ու անցնցում