Հապճեպ որոշումները ձեռնտու են խոշոր գործարարներին, որոնք գերիշխող դիրքով պայմանավորված կարող են գներ թելադրել.Դանիելյան
ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կոնկրետ սպանդանոցների առիթով եմ գրում, բայց ասելիքս առավել ընդգրկուն է։ Իհարկե, միջազգային դրական մշակույթին ու նորմերին հետևելը չի կարող ինքնին ողջունելի չլինել, սակայն ցանկացած այդպիսի նախաձեռնություն չպետք է հանգեցնի անհարկի ցնցումների, իրավունքների չնախատեսված ու անընդունելի ոտնահարումների։ Որպես կանոն, այդպիսի նախաձեռնությունը հարկ է կյանքի կոչել ոչ թե հանկարծակի, այլ ողջամիտ տևական ժամկետում, իսկ գործընթացն ուղեկցել կազմակերպական օգնությամբ։
Օրինակ, գյուղացիներն իրենք ևս կարող են համապատասխան աջակցությամբ տեղերում կառուցել փոքրիկ, ոչ այնքան ծախսատար սպանդանոցներ, ինչը լավ մրցակցային դեր կխաղար և այլն։ Այսպիսի հապճեպ որոշումները ձեռնտու են խոշոր գործարարներին, որոնք ոչ միայն կարող են արագ հարմարվել ու կենտրոնացնել նոր բիզնեսը, այլև գերիշխող դիրքով պայմանավորված՝ գներ թելադրել, փչացնելով բուն գաղափարը ...»: