Ռազբորկա չենք ուզում. Գևորգ Պետրոսյան
«Ռազբորկա չենք ուզում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին։
Պետրոսյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր իրենց կարծիքով, եթե մեծամասնություն են, կարող են դահլիճում ճնշել այլախոհությունը։
«Բայց ճնշելու տեղը ստեղ չի։ Դուրս կա, հասարակություն կա»,- նշեց Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ասել էր. «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչու է կառավարությունը որպես գերակայություն հռչակել այս պայաքարը։ Պարոն նախարար, ի՞նչ է նշանակում գողական աշխարհ։ Միայն մի հուշում, գողական բառի հետ էլի երեք տառով բաղկացած հասկացություն կա, լավ կլիներ դրա դեմ պայքարեիք»։
Պետրոսյանի հայտարարությունից հետո Արման Բաբաջանյանը պահանջեց, որպեսզի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներից որևէ մեկը Պետրոսյանի փոխարե ներողություն խնդրի։ Բաբաջանյանի խոսքը ուղեկցվեց ծափահարություններով։ Իսկ ելույթից հետո սկսվեց քաշքշուկ, որի պատճառով ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի, Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվեց կարգապահական տույժ։ Այսօր մինչև նիստի ավարտը նրան զրկված են նիստին ներկա լինելու իրավունքից։
Խորհրդարանը քննարկում է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կարատելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։