ԱՅԼՄԱՄՈՒԼ 12:36 21/01/2020 Հայաստան

Հրապարակ. Երբ մամուլը դառնում է իշխանությունների թիվ մեկ թշնամին

«Սա ծայրահեղ իրավիճակ է, որպիսին Հայաստանում դեռ չի եղել»,-այս մասին Հրապարակում տպագրված իր հոդվածում գրել է Սյուզան Սիմոնյանը։

«ԶԼՄների դեմ պատերազմը հայտարարվեց դեռ անցյալ տարի. «Հինգերորդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությամբ, ապա շարունակվեց Փաշինյանի կնոջ թերթի հայտնի հրապարակումով, որի համար ցանկացած այլ թերթի պարզապես դատի կտային ու կշահեին դատը: «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ», հարցնում է հեղինակը վերնագրում, ապա «բացահայտում» է ԱԱԾ Նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնի կապերը կայքերի հետ: Կարծես, կայքերի հետ կապ ունենալն անպատվաբեր գործ լինի: Վարչապետի կնոջ թերթը մերկապարանոց պնդում է անում, թե վարչապետի ընտանիքի դեմ հակաքարոզչություն է պատվիրված: Ո՞րն է հակաքարոզչության ու օբյեկտիվ քննադատության սահմանը, չի ասվում, և այս պարագայում ամեն մի նյութ, որտեղ մամուլն իր բնական առաքելությունն է կատարում, այսինքն, քննադատում է կառավարությանը, ընկալվում է որպես հակաքարոզ, հետևապես, ինչոր կեղտոտ բան: Մի քանի լրատվամիջոց այս հրապարակումից հետո ուղղակի թիրախավորվեցին և այժմ ստիպված են աջ ու ձախ բացատրել, որ իրենք ԶԼՄ են, ոչ թե ուղտ կամ ծառայություն մատուցող արջ:

Հաջորդ հարձակումը աուդիտի նշանակումն էր հեռուստաընկերությունների ռեյտինգներ չափող ընկերությունում' «Ադմոսֆերում»:

Ընկերությունն այս, իրոք, մենաշնորհային կարգով է չափումներ կատարում, միաժամանակ հանդիսանալով նաև գովազդի բաշխող, ունենալով նաև փոխկապակցված հեռուստաընկերություններ, որոնք, որպես կանոն, ռեյտինգների առաջին տողերում են: Չափագրողի աուդիտ նշանակելը չէր ընկալվի որպես «Նախկինների» մեդիակայսրության դեմ հերթական քայլ, եթե հակառակ կողմում յուրայիններին ահռելի արտոնություններ չտրվեին: Հանրային հեռուստաընկերությանը, որն առանց այդ էլ բյուջեից մեծ գումարներ է ստանում, ուզում են վերադարձնել նաև գովազդ տեղադրելու իրավունքը: Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին այն խլել էին վերջինիցս, «Արմենիայի» համար մրցակցային առավելություն ստեղծելով, և Հանրայինի աշխատանքային պայմանները վատացել էին, չնայած պետբյուջեից գովազդը գերազանցող գումար էին տրամադրում: Այսօր, ահա, Հ1ը կրկին վերադառնում է նախկին դիրքերին' այն իշխանավորների սիրելին է և այս առումով մրցակցությունից դուրս: «Խնդիր է, երբ հեռուստաընկերությունն է իր համար ընտրում քաղաքական ուժ ու սկսում գովազդել այն: Կարծում եմ' նման հեռուստաընկերությունների անուններ բոլորս գիտենք, հիմա անուններ չեմ տա», հունվարի 16ին նշեց Հովհաննես Մովսիսյանը' Աժում հեռուստատեսության և ռադիոյի ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված լսումների ժամանակ, մոռանալով, որ իշխանությունը ևս թաղաթական ուժ է, որն ունի իր «քաղաքական» ԶԼՄները, և այս կոնտեքստում ով ում է ընտրել հարցը զուտ բարոյական է:

Այս իմաստով իրավիճակը հեղափոխությունից առաջ ու հետո նույնն է: Մեկ տարբերություն, թերևս, նախկինում մամուլը ճնշում էին խորամանկ ձևերով, վերահսկողությունը տոտալ էր, բայց ոչ բացահայտ: Արտաքուստ ամեն ինչ բարեհաջող էր, և թեթև ալեկոծումները, «Ա1+»ը փակելը կամ առանձին լրագրողների ծեծել, ճնշելը, գործից հանելը ընկալվում էին որպես ծայրահեղություն, ոչ նորմալ: Այսօր նորման հասարակական պարսավանքն է նրանց դեմ, ովքեր համարձակվում են իշխանություններին ոչ հաճո նյութեր տպել: Այլ կերպ ասած, լրագրողներն առաջվա համեմատ ազատ են, բայց այդ ազատությունը պետք է տեղավորվի միայն մեկ քաղաքական ուժի նախանշած հունի մեջ: Հակառակ դեպքում հայտարարվում ես «բոբո» ու սևերի լրատվամիջոց, որի նպատակը միայն կարող է հակաքարոզչությունը լինել:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի ղեկավար Հրայր Թամրազյանը երեկոյան վերլուծական ծրագրի մեկուկես ժամանոց եթերի մեկ ժամը նվիրել էր «բոբո» ԶԼՄների դեմ պայքարին: Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը խոսում էր կասկածելի «բլոգային հարթակների» ու կայքերի մասին, ապա ասաց. «Հանրային խորհրդում կա տեղեկատվական անվտանգության հանձնաժողով, այդ հանձնաժողովում լրատվական հոսքերի խնդիրները պետք է դնենք, որովհետև մենք պատասխանատու ենք մեր հանրության ինֆորմացիոն անվտանգության հանդեպ, հանրությունը պետք է պաշտպանված լինի ինֆորմացիոն մանիպուլյացիաներից»: Հետո Թամրազյանը երկարբարակ վերլուծեց վարչապետի կնոջ թերթի հոդվածը պատվի մասին, ապա փորձեց հարցակոխ անել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին' լրագրողներին պատասխանատվության կանչելու թեմայով, ու թվաց, թե այսօր Հայաստանում չկա ավելի կարևոր ու մեծ հարց, քան լուրեր տարածողներին պատժելը: Հետաքրքիր զրույց ընթացավ Թամրազյանի ու Հակոբյանի միջև...»

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:39
600 դրամով դիզել կա՞, 470 դրամով կուզե՞ք, բերեմ. Պիպոյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաներին
«Հիմա ես քաղաքային իշխանություններին ասում եմ՝ դուրս եկեք փողոց, տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞։ 470 դրամով դիզել ուզո՞ւմ եք բերեմ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
11:34
Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ»-ի շշից խմելուց հետո մաhվան դեպքով հարուցված քրեական գործը կասեցվել է. փաստաբան
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած վլադիկավկազցի ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների վրա առաայսօր գույքահարկ է գոյանում. Արմեն Խաչատրյան
«Վերջին 4 տարիների ռազմական գործողությունների ժամանակ մենք ունենք տասնյակ, եթե չասեմ հարյուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք մնացել են...
Աղբյուր` Panorama.am
11:00
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընթացող ասուլիսում ներկայացնում է պաշտոնական փաստաթղթեր, որոնք վկայում են,...
Աղբյուր` Panorama.am
10:52
Այսօր ոչ թե զուտ ընդդիմությունն է Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ երկրի իրողությունները. Վիգեն Հակոբյան
Փորձագիտական շրջանակներում կարծիք է գերակայում, որ Ալիևի հայտարարությունները նախապես քննարկվում են Փաշինյանի հետ և դրանք վերջինիս ձեռնտու են...
Աղբյուր` Panorama.am
10:38
Զելենսկին Եվրոպայից խնդրել է 200 հազար խաղաղապահ
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։...
Աղբյուր` Panorama.am
10:13
Շվարցենեգերը՝ Թրամփի պատճառով ԱՄՆ-ից հեռանալու լուրերի մասին
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ ԱՄՆ-ից՝...
Աղբյուր` Panorama.am
10:12
Որ եկամուտներն են ենթակա հայտարարագրման.ՊԵԿ
ՊԵԿ նախագահի հրամանով նվազեցվող եկամուտների մասով սահմանվել է շեմ՝ 300 հազար դրամ, և մինչև այդ շեմը ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել...
Աղբյուր` Panorama.am
09:36
Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Աբրահամյան
«Արդյո՞ք աշխարհաքաղաքական դերակատարները նոր խաղի կանոններ կսահմանեն, թե՞ կշարունակի աշխարհը շարժվել «ջունգլիների օրենքներով»»
Աղբյուր` Panorama.am
09:35
ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան
«ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Հունվարի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 22-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.44 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Սասունյան. Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին
Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող...
Աղբյուր` Panorama.am
09:12
Թուրքիայի հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 76 -ի
Թուրքիայի Քարթալկայա լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Նախարարը, իր պետական գործերը թողած, կուսակցական թիթեռ է նկարո՞ւմ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Թալանել են Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ Սարիկ Մինասյանն արդեն սկսել է քարոզարշավը
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Չի բացառում, բայց որևէ հստակ բան էլ չի կարող ասել
«Հրապարակ» թերթը գրում  է. «Տևական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Հային ու Հայաստանին սպառնում է իշխանության կողմից գերեվարվելու վտանգ
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Արցախը հանձնելուց հետո էլ այն իշխանության համար ոսկոր է կոկորդին։ Իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին
Ով կհամակարգի ֆեդերացիայի գործունեությունը
Աղբյուր` Panorama.am
08:44
«Ժողովուրդ». Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու և մեղադրանք առաջադրեն
«Ժողովուրդ» թերթը գրում  է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Հրապարակ». Վարորդները որոշել են չխոչընդոտել բոյկոտը
«Հրապարակ» թերթը գրում  է. «Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}