Անասնատերերը փակել են Երևան-Արարատ մայրուղին
Անասնատերերը, գյուղացիները փակել են Երևան-Արարատ մայրուղին՝ բողոքելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Տարբեր մարզերից մի քանի տասնյակ անասնատերեր մի քանի օր հավաքվեցին կառավարության մոտ կրկին նույն պահանջով, որևէ պատասխան չստանալով, որևէ մեկի հետ հանդիպում չունենալով՝ նրանք երեկ հայտարարեցինք, որ այսօր փակելու են տարբեր ճանապարհներ:
«Ոչ մեկ չեկավ ու չասեց, որ իզուր մի սառեք, մեկա չեն հելնելու: 4 ժամ գոռացինք էլ Փաշինյան, էլ…: Շան տեղ չդրեցին ժողովրդին: Այսօր փակեցիքն, որ ձեզ դիմենք»,- ասացին ցուցարարները, որոնց հանդիպման էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, մարզից ընտրված պատգամավոր:
«Փոխանակ մեզ աջակցեք… Բանկը սպասելո՞ւ է, որ սև ցուցակ չգցի: Մուծում ունեմ անելու: Չենք կարողանում մեր ապրանքը փող սարքենք»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Մարզպետն առաջարկեց հանդիպել ու քննարկել:
«Այսօր մի հատ հասկանանք, կառավարությունից տեսնեմ ինչ են պատասխանում, ու հստակ ձեզ բան ասենք»,- ասաց Գ.Սարգսյանը:
«10 օր է ո՞ւր էիք: Այս թեման արդեն 20 օր է ծեծվում է»,- արձագանքեցին ցուցարարները:
Պատգամավորն ասաց, որ հանդիպել է վարչապետի խորհրդկանի հետ, քննարկել են այս թեման, մի շարք հարցեր է բարձրացրել:
«Այդ հարցերի պատասխանները ստանալու համար մեզ ժամանակ է պետք: Ժամը 4-ին Ազգային ժողովում քննարկում ունենք սպանդանոցների հարցով: Դրանից հետո մարզպետետարանի դահլիճում կհանդիպենք»,- ասաց պատգամավորը:
Արարատցիները համաձայնեցին՝ այժմ բացել ճանապարհը, ժամը 18:00-ին հանդիպել մարզպետարանում:
«Եթե հարցին լուծում չտաք, բոլոր ճանապարհները փակելու ենք, օդանավակայանն էլ ենք փակելու»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:
Հարակից հրապարակումներ`
- Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի.Բագրատյան
- ՍԱՏՄ-ն վերահսկելու է, որ կենդանիների մորթը կատարվի սպանդանոցներում
- Անասնաբույծները պայմանավորվեցին՝ վաղը մարզերում ճանապարհներ են փակելու
- Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ»
- Բողոքող անասնատերերը փակել են Տիգրան Մեծ պողոտան
- Անասնատերերը կրկին կառավարության առջև են՝ բողոքով
- Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
- Սպանդանոցների ծառայությունների գները հստակեցվել են
- «Սպանդանոցի պակասի հետևանքով ներմուծված միս ենք ուտելու»
- Բողոքի ակցիա. Սպանդանոց չեն սարքել, մեզ սպանդանոցային մորթ են պարտադրում
- Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան