Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Հայ դաշնամուրային երաժշտություն․ մաս 3» խորագրով համերգ: Մենանվագով, զուգանվագով և միաժամանակ երեք դաշնամուրով կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ծրագրում` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Հարո Ստեփանյան, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Շերամ, Ջիվանի և այլք:
Համերգը նախաձեռնել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:
Համերգին ելույթ կունենան դաշնակահարներ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Ռուսաստան, Հայաստան), Փում Փրոմըչարթը (Թայլանդ, Կանադա):
Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է մեկ տասնյակից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` արժանալով մրցանակների: Եվան անցա տարի ստացել է Հայաստանի քաղաքացիություն։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը մենահամերգ կունենա Մարինյան թատրոնում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի քաղաքացիություն է ստացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթում երկրորդ մրցանակին է արժանացել
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը միջազգային մրցույթի եզրափակչում է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել «Ռոյալ Ալբերտ Հոլում»
- 14-ամյա դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ՀՀ քաղաքացիություն կստանա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան