ԱՄՆ-ում արձանագրվել է «Վուհան» կորոնավիրուսի առաջին դեպքը
Վերջերս Չինաստանի Վուհան քաղաքից ԱՄՆ վերադարձած 30-ամյա մի տղամարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, որն առաջին դեպքն է ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է CNN-ը։
Չինաստանում կորոնավիրուսից արդեն 9 մարդ է մահացել։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնները նախօրեին հայտարարեցին ախտորոշման մասին ՝ ասելով, որ այժմ իշխանությունները կսկսեն ուժեղացնել առողջապահական միջոցառումներն օդանավակայաններում՝ Չինաստանից ժամանող ուղևորների համար:
Հիվանդը, որի անունը չի հաղորդվում, ներկայումս գտնվում է մեկուսացման մեջ Վաշինգտոնի Պրովիդենս նահանգային բժշկական կենտրոնում: Տղամարդը Վուհանից, որը կորոնավիրուսի էպիկենտրոնն է, վերադարձել էր հունվարի 15-ին և հունվարի 19-ին բուժօգնություն էր խնդրել այն բանից հետո, երբ սկսել էր վատ զգալ: Նոր վիրուսն արդեն տարածվել է հինգ երկրներում։
Չինաստանի տարածքից դուրս այն հաստատվել է Թայվանի կղզում մեկ դեպք, մեկ դեպք Հարավային Կորեայում, մեկ դեպք Ճապոնիայում, երկու դեպք Թաիլանդում և մեկ դեպք՝ ԱՄՆ-ում:
Նշենք, որ վիրուսը մարդկանց մոտ առաջացնում է նոր տիպի թոքաբորք, ուղեկցվում է ջերմությամբ, հազով ու շնչառության վատացմամբ։ Ըստ տեղեկությունների, վիրուսը աղբյուրը կենդանիներն են, որը սակայն փոխանցվում է նաև մարդուց-մարդ՝ շփման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան