Քաղաքական 11:39 22/01/2020 Հայաստան

Գեղամ Նազարյան. «Գոլդեն փելես»-ը՝ «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Ծաղկաձորի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի՝ աճուրդի հանված «Գոլդեն փելեսի» համար գնորդ չի գտնվում, ինչպես եւ մենք կանխատեսել էինք դեռ ամիսներ առաջ: Հյուրանոցը մատնվել է անտերության, ճակատագիրն էլ խիստ անորոշ է: Դեռ անցած տարվա դեկտեմբերին նշել էինք, որ հյուրանոցի շուրջ իրադարձությունները կարող են զարգանալ երկու տարբերակով.

Տարբերակ 1. Գնորդ չի գտնվում
Տարբերակ 2. Գնորդ գտնվում է:

Հաշվի առնելով հայաստանյան իրողությունները, հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկինում նման որեւէ նախադեպ չի եղել, կարծիք էինք հայտնել, որ ամենայն հավանականությամբ գնորդ չի գտնվի եւ աճուրդն այդպես էլ չի կայանա: Իհարկե, չէինք բացառել, որ հնարավոր է նաեւ, որ գնորդ հայտնվի, սակայն այս տարբերակը համարել էինք շատ քիչ հավանական:

Հիմա իրավիճակը զարգանում է այնպես, որ առաջին տարբերակն իրականություն է դառնում: Միայն եթե վերցնենք տնտեսական բաղադրիչը, ապա այս առումով այսօր հայաստանյան բիզնեսի վիճակն այնպիսին չէ, որ թույլ տա խոշոր գործարարներին նման գործարքներ իրականացնել։ Բայց կա ավելի կոշտ գործոն՝ մարդկայինը։ Մեկ անգամ եւս շեշտենք, որ նախկինում Հայաստանում նման նախադեպ չի եղել եւ բաց դասական աճուրդով երբեք չի վաճառվել պետությանը «նվիրաբերված» գործող բիզնես:

Դժվար է պատկերացնել, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի համար գնորդ կգտնվի, որը պատրաստ կլինի գումար ներդնել եւ սպասել, որ մի գեղեցիկ օր Ավետիսյանների ընտանիքը կփորձի դատական ճանապարհով հետ ստանալ նախկինում իրենց պատկանող սեփականությունը:

Երբ Սուքիասյանների ընտանիքը չի թաքցնում, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել եւ հետ ստանալ «Բջնի» հանքային ջրերի գործարանը, ապա ավելի ու ավելի հավանական է դառնում մեր մատնանշած առաջին տարբերակը: Ունենալով այս նախադեպը ցանկացած նոր գնորդ իր աչքի առաջ ունենալու է վտանգը, որ մի օր էլ իրենից են հետ պահանջելու գնվածը։ Իսկ այսօրվա իրականությունն այն է, որ աճուրդի համար գնորդ չի գտնվում: Արդեն մեկ տարի է «Գոլդեն փելեսը» չի գործում, կամաց-կամաց վերածվում է ավերակի, դառնալով հեղափոխականների «տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը: Իշխանությունները պատրաստվում են աճուրդի երկրորդ փուլը հայտարարել, բայց արդեն հինգ տոկոսով նվազեցնելով մեկնարկային գինը, այն հասցնելով 7,2 մլրդի, ինչը սակայն իրականությունը չի փոխի:

Ավելին, մամուլում արդեն տեղեկություններ կան, որ անգամ եղել է օտարերկրացի գործարար, որը մտադիր է եղել գնել հյուրանոցը, բայց տեղեկանալով «Բջնի» գործարանի շուրջ վերջերս առաջացած աղմուկի մասին վերջնականապես մտափոխվել է։

Սա է դառը իրականությունը: Փաստորեն էժանագին շուուի պատճառով բարձրակարգ հյուրանոցը վերածվում է ավերակների, կորցնում ապրանքային արժեքը եւ նշանակությունը: Բացի այդ, շարքային ՀՀ քաղաքացիներ այս ամենի հետեւանքով կորցրին իրենց աշխատանքը, իրենց տան եկամուտը: Ոմանք լքել են երկիրը, ոմանք օրվա հացի փնտրտուքների մեջ են: Հեղափոխական եւ պոպուլիստական գործելաոճը փլուզեց «Գոլդեն փելեսը»՝ Ծաղկաձորի ամենալավ աշխատող հյուրանոցներից մեկը, որը, ի դեպ, հսկայական հարկեր էր վճարում պետությանը:

Պոպուլիզմը փլուզում է տնտեսությունը, պոպուլիզմը ոչ միայն թույլ չի տալիս, որ առաջ շարժվենք, այլ քանդում է եղածը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:16
Սարքել են իրենց հոր դյուքյանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիները աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան
«Միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե»
Աղբյուր` Panorama.am
15:12
Սանկտ Պետերբուրգում Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում նախատեսված չէ.Պեսկով
Սանկտ Պետերբուրգ մեկնող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չկա։ Այդուհանդերձ, երկու...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եկամտային հարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից
Պետական եկամուտների կոմիտեն եկամտային հարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին հիշեցնում է, որ հարկային պարտավորությունների հաշվառման նոր՝ անձնական...
Աղբյուր` Panorama.am
14:58
«Հանրային ձայն»ի նախկին անդամ Գրիգոր Հարությունյանն իր մասնակցությամբ օգնեց ՔՊ-ին ընդունել «կարմիր գծերի» մասին որոշումը
«Լյուստրացիա տեղի կունենա, ով քվեարկի այս նախագծին, առնվազն իշխանության կողմնակից է»,-«կարմիր գծերի» թանկացում ենթադրող...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, էլ ոչ մի ուրիշ բան պետք չէ. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
«Այս կառավարությունն ինչ անում է, մեր ժողովրդի դեմ է։ Ժողովուրդը պետք է աշխատի, ոչ թե տունը նստի ու նայի ՔՊ-ականների խոսակցությունները»
Աղբյուր` Panorama.am
14:14
Երևանում մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի
Դեպքի մանրամասները Aravot.am-ին պատմել է ծեծի ենթարկված երեխայի մայրը՝ Թամարա Սարգսյանը
Աղբյուր` Panorama.am
14:01
Պուտինը Փաշինյանի գլխավորությամբ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հետ։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
13:58
Արմինե Օհանյան. Կրթությունից ողջ օրը խոսող մարդը, առնվազն, անկիրթ ու անդաստիարակ պետք է լինի, որ հավակնի հանրությանը կրթել և իր ընդդիմախոսների «միջից տգիտությունն արմատախիլ անել»
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է. «Իշխանական զույգը որոշել է իրենով լցնել երկրում առկա ողջ վակուումը և մի բան...
Աղբյուր` Panorama.am
13:53
Հավատացեք, ամբողջ աղբը ես չեմ Երևան քաղաքով թափել. Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյան
«Մեր մոտ աղբահանության վճարը գանձվում էր բնակարանում մարդկանց  փաստացի ապրելով և այդ տվյալները տալիս էին...
Աղբյուր` Panorama.am
13:20
Հուշարձանի կարգավիճակ են ստացել 15 պատմամշակութային կառույցներ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
13:13
ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման դեպքը, կան անհայտ կորածներ
Ռուսական «Ուրսա մայոր» բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում, հայտնել է ՌԴ ԱԳՆ իրավիճակային ճգնաժամային կենտրոնի վարչությունը...
Աղբյուր` Panorama.am
13:03
Դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի
Երևանում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
12:50
Եթե ինձ հետ բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին. Փաշինյանը՝ նախկին նախագահներին
«Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով...
Աղբյուր` Panorama.am
12:20
Աղբի վճարը կրկնակի բարձրացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ. Հայկ Գրիգորյան
«Ուզում եմ երևանցիներին տեղեկացնել, որ բերված նախագծով բնակելի շինութունների կոշտ կենցաղային թափոնների դրույքաչաքը նախկին անձով...
Աղբյուր` Panorama.am
12:11
Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի դեմ բոլոր 4 գործերով պարտվել է
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Իշխան Սաղաթելյանի  դեմ բոլոր 4 գործերով  պարտվել է նաև Վերաքննիչ դատարանում: Հայցի առարկան...
Աղբյուր` Panorama.am
11:32
«Օթելլո» օպերան հայկական բեմում՝ իտալական օպերային արվեստի լավագույն ավանդույթներով
Օպերայում հանդես են գալիս համաշխարհային աստղեր
Աղբյուր` Panorama.am
11:28
Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը. Վահե Հովհաննիսյան
Այլըտրանքային նախագծեր խմբի  համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների...
Աղբյուր` Panorama.am
11:25
Ինչո՞ւ եք նույն ձևով «կարմիր գծերը» թանկ տարբերակով բերել ավագանու նիստին. Գրիգոր Իսկանդարյանը՝ Ավինյանին
«Անցած տարի «կարմիր գծերը» թանկացրեցիք», «Մայր Հայաստանը» և ընդդիմությունն ասում էին, որ չթանկացնեք,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}