«Փաստինֆո». Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել
Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ քրեական գործը հարուցելիս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի գործառութային անձեռնմխելիությունը չի հաղթահարվել։ «Փաստինֆո»-ի հաղորդման ժամանակ հայտարարել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:
Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը բավարարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վիճարկվել էր վերադասության կարգով: Վերաքննիչ դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բեկանել է այն:
«Ըստ էության դատարանը բեկանելու հիմք էր դիտարկել այն, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության»,-նշել է Գեորգի Մելիքյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարանի այդ որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել, հետևապես փաստաբանը կարծում է՝ դա պարտավորեցնում է վարույթն իրականացնող մարմնին քրեական գործ հարուցելու որոշումը ճանաչել ոչ իրավաչափ. «Քրեական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախաքննությունը սկսվում է քրեական գործ հարուցելու մասին որոշման կայացման պահից։ Եթե քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ է դառնում, բացառվում է նախաքննության իրականացումը»։
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
- ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է հայտնել Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ
- Վերաքննիչ դատարանը բավարարել է Դավիթ Գրիգորյանի փաստաբանի ներկայացրած բողոքը
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պատրաստակամություն է հայտնել 100 փաստաբան
- Հայկ Ալումյան. Միջնորդելու ենք, որ փաստաբաններն ու ԶԼՄ-ները մասնակից լինեն Դավիթ Գրիգորյանի գործերի մակագրմանը
- Դատախազությունը Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվածք քրեական գործից մանրամասներ է հրապարակել
- Փաստաբանների պալատն ուշադրության կենտրոնում է պահելու դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ կապված քրեական գործը
- ԲԴԽ-ն՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու մասին
- Վարոսյան. Շուրջ 50 փաստաբան պատրաստակամ է ստանձնել Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Անգամ Քոչարյանի գործով միջնորդություններն են տարել
- Դավիթ Գրիգորյան. Հարցերին պատասխանելը կխանգարի հետագա իմ գործողություններին
- Դավիթ Գրիգորյանի փաստաբան. Դատավորի համակարգչից բացառապես առգրավել են այն ամենը, ինչ հիշեցնում է Քոչարյան ազգանունը
- Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Այո, այդ տեղեկությունները ճիշտ են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան