Իսպանիայում հայտարարված է «կլիմայական արտակարգ դրություն»
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է «կլիմայական արտակարգ դրություն»՝ խոստանալով մինչև գարնան ավարտը ներկայացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ծրագիր: Եվրանյուզի հաղորդմամբ, այդ որոշումն ընդունվել է էկոակտիվիստների կողմից կազմակերպվող զանգվածային ակցիաների ֆոնին, որոնք կլիմայի փոփոխությունը կապում են մարդկային գործունեության հետ, մասնավորապես, մթնոլորտի աղտոտման:
Ընդհանուր առմամբ, կառավարությունը խոստանում է ներկայացնել էկոլոգիայի պահպանության 30 միջոցառում: Ենթադրվում է, որ մինչև 2050-ական թվականները երկիրն ամբողջությամբ կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները: Առաջիկա 20 տարիներին, նախագծի համաձայն, Իսպանիան պետք է 95 տոկոսով անցնի վերականգնվող էներգիայի, լուծի շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները: