Իրանի պատգամավորը 3 միլիոն դոլար պարգև է առաջարկում նրան, «ով կսպանի Թրամփին»
Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Համզեհը հայտարարել է 3 միլիոն դոլար պարգևի մասին, որը կստանա նա, «ով կսպանի Թրամփին»: Այս մասին գրում է euronews-ը։
Համզեհը Քերման նահանգի Քահնուջ քաղաքի պատգամավորն է: Քերմանը Ղասեմ Սոլեյմանիի հայրենի քաղաքն է, որը սպանվեց ԱՄՆ-ի անօդաչուի կողմից հունվարի 3-ին Իրաքում:
«Ես Քերմանի ժողովրդի անունից հայտարարում եմ, որ բոլոր քերմանցիները Հաջ Ղասեմի (Սոլեյմանիի) զինծառայողներ են, և բոլորս էլ վախ չունենք նահատակվելու: Մենք 3 միլիոն դոլար կանխիկ փող ենք տալիս նրան, ով կսպանի Թրամփին», - ասել է Համզեհը՝ երեքշաբթի խորհրդարանում ունեցած իր ելույթի ժամանակ։
Նա սպառնացել է Միացյալ Նահանգներին և տարածաշրջանում գտնվող նրա ռազմակայաններին ու դեսպանություններին և ասել. «Դուք կճաշակեք այս իրողությունը, որ նահատակ Ղասեմ Սոլեյմանին ավելի վտանգավոր է, քան Հաջ Ղասեմ Սոլեյմանին»: