Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի՝ 20 մլն դրամ գրավի դիմաց. Փաստաբան
Փաստաբան Ամրամ Մակինյանը դատական նիստի ավարտից հետո ներկայացրեց ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանի գործով դատական որոշումը:Նրա փոխանցմամբ ՝ կալանքը երկարաձգվել է երկու ամսով և գրավի վճարման դեպքում Կարեն Խաչատրյանը ազատ կարձակվի:
«Դատարանը հրապարակեց որոշումը. երկարացվեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը: Միևնույն ժամանակ դատարանը գտնվեց բարձրունքի վրա և Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարելուց հետո կարող է ազատ արձակվել: Իրականում դատարանը համարձակ և օրինական որոշում կայացրեց,քանի որ Կարեն Խաչատրյանին չկային կալանքի տակ պահելու հիմքեր: Նա հինգ ամիս է գտնվում է կալանքի տակ: Գրավի չափը կազմում է 20 մլն դրամ: Դատարանը գտել է, որ ողջամիտը քսան մլն դրամն է»,-լրագրողներին ասել է փաստաբանը:
Անդրադառնալով այն լուրին, որ Հատուկ քննչական ծառայությունն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի հեռախոսը, Մակինյանն ասաց, որ բացասաբար է վերաբերվում դրան, քանի որ լրացուցիչ անգամ սահմանադրությամբ անձեռնամխելիությամբ օժտված անձի իրավունքների խախտում է:
«Դեռևս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց, անպայման, արձագանքելու ենք մամուլի այդ տեղեկություններին։ Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, դա փակ ռեժիմով է կատարվում, պաշտպանական կողմն իհարկե մասնակից չի լինում այդ դատական նիստին, ես էլ ձեզ նման տեղեկացել եմ լրատվամիջոցներից»,- հայտնեց Ամրամ Մակինյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան