Մարուքյան. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընդգծեց՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների մոտ առկա է անհանդուրժողականություն այլընտրանքային կարծիք կամ խոսք լսելու նկատմամբ։
«Մենք ասում ենք՝ բանկային գաղտնիքի ինստիտուտը սասանում եք, մեզ ասում են՝ դուք պետական շահի դեմ եք։ Այս շենքում կան մարդիկ, ովքեր համոզված են, պետական շահը միայն իրենք գիտեն, կարծում են, որ իրենք այդ շահը ամենալավը կարող են սպասարկել։ Այս գլուխը կորցրած վիճակը որևէ լավ բանի չի բերելու»,-զգուշացրեց նա «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին։
Ոչ իշխանական ուժի ներկայացուցիչը հայտարարեց, որ այսօր իշխանությունը մսխում է իրեն տրված վստահությունը։
«Հասկացանք, որ ժողովրդի վստահությունը վայելում են, բայց մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է այս մարդկանց կողմից։ Ու այդ մսխելու ընթացքում էյֆորիայից իրենց գլուխը կորցրել են։ Իշխանությունն ընենց բան է, որ կարող է փչացնել մարդուն, եթե մարդը կայացած չի, եթե գայթակղություններին տրվելու որոշակի կամային հատկանիշներ չունի։ Եվ այսօրվա քաղաքական մեծամասնությունը, ըստ էության գնալով փչանում է»,-հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան