Ավինյանը՝ «Յուքոմի» «Բիլայնի» հնարավոր գործարքի մասին
«Հայտ է ներկայացվել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով «Յուքոմ» ըկերության կողմից «Բիլայն» ապրանքանիշը գնելու համար» ,- խորհրդարանում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ վերջերս հայտնի դարձավ՝ «Յուքոմ» ընկերությունը բանակցություններ է վարում «Բիլայն» ապրանքանիշը գնելու համար. «Ինչ ռիսկեր է սա պարունակում, եթե հաշվի առնենք, որ օպերատորների թիվը պակասում է, և մեր բաժանորդների սպասարկման գնի բարձրացում կարող է լինել»։
Ավինյանը նշեց, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է վերլուծություններ անի, որպեսզի հասկանա՝ ինչպես է ազդելու գործընթացը ծառայությունների գնի վրա։
«Ոլորտը, իհարկե, կարգավորվող է։ Կարող եմ ասել, որ նախնական դիքորոշում կա։ Այն է՝ էս պահին առկա բոլոր հաճախականությունները, միշտ պետք է հնարավորություն տան երրորդ օպերատորին մուտքի համար։ Բայց այս միավորումը ավելի խնդրահարույց կարող է լինել ՏՄՊՊՀ տեսանկյունից։ Այն դիտարկելու է ոչ թե երկու ընկերությունների, այլ կոնկրետ շուկաների վերլուծությունները, և նրանց հնարավր կենտրոնացումը կոնկրետ մեկ սուբյեկտի մոտ»,- նշեց Ավինյանը, ապա հավելեց՝ դեռևս վաղ է խոսել, քանի դեռ չկան վերլուծության արդյունքները։
Ըստ Ավինյանի՝ կառավարությունն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որպեսզի թույլ չտա մոնոպոլ շուկաների գոյացում. «ՏՄՊՊՀ-ն ունի հնարավորություն ընկերություններ տրոհելու։ Այսինքն՝ էստեղ կա քննարկման առարկա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին