Լիբանանի առաջին հայ կին նախարարը Վարդինե Օհանյանն է
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի ձևավորած նոր կառավարության մեջ տեղ է զբաղեցրել նաև ազգությամբ հայ նախարար Վարդինե Օհանյանը։
Հայ հեղափոխական դաշնակցությունը ներկայացնող Վարդինե Օհանյանը զբաղեցրել է Լիբանանի Երիտասարդության եւ սպորտի հարցերով նախարարի պաշտոնը։
Ինչպես գրում է Region Monitor-ը, հայ գործիչը մինչ այս նշանակումը եղել է «Զվարթնոցի հատուկ կարիքների կենտրոնի» տնօրեն: Նախորդ կառավարությունում կառավարության կազմում ընդգրկված էր Ավետիս Կիտանյանը, որը զբաղեցնում էր Զբոսաշրջության նախարարի պաշտոնը:
Ըստ որոշ տեղեկությունների Լիբանանի նորագույն պատմության մեջ Վարդինե Օհանյանն առաջին հայ կին նախարարն է։