Սանկտ Պետերբուրգում հայտնի կատակերգուն հետախուզվում է ՆԳՆ-ի կողմից
25-ամյա կատակերգու Ալեքսանդր Դոլգոպոլովն Instagram հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող բարը, որտեղ նա մի քանի անգամ ելույթ է ունեցել, Ներքին գործերի նախարարությունից հարցում է ստացել՝ խնդրելով տրամադրել իր մասին տեղեկատվություն։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ երիտասարդի, իրավապահները, հնարավոր է, փնտրում են իրեն բարում 2019թ․-ի փետրվարի իր ստենդ-ափի համար:
«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում: Ես վախենում եմ, զայրացած եմ: Ես զարմացած չեմ, արժեր սա սպասել», - գրել է Դոլգոպոլովը:
Նա նաև նշել է, որ ՆԳՆ-ին գուցե դուր չի եկել իր կատակները իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան