Հայաստանը ԱՊՀ-ում ամենատարածված հեղինակային շրջագայությունների լավագույն հնգյակում է
ТурСтат զբոսաշրջային պորտալը կազմել է ԱՊՀ ամենատարածված ուղղությունների և երթուղիների վարկանշային ցուցակը ռուսաստանցի զբոսաշրջիկների հեղինակային շրջագայությունների համար։
Երևանը, Սևանը և Ջերմուկը Հայաստանում, Ալմաթին, Ալմաթիի մարզը և Բուրաբայն ու Աքթաուն Ղազախստանում, Մինսկը, Մինսկի մարզը և Վիտեբսկը Բելառուսում, Բաքուն, Շեքին ու Գաբալան Ադրբեջանում, Բուխարան ու Սամարղանդը Ուզբեկստանում ներառված են ամենահատարածված ուղղությունների մեջ ԱՊՀ երկրներում՝ հեղինակային շրջագայությունների համար։
Վարկանիշը կազմվել է հեղինակային շրջագայությունների պահաջարկի և հանգստի առաջարկությունների շուկայի վերլուծության հիման վրա:
Նշվում է, որ հեղինակային շրջագայությունները դառնում են զբոսաշրջության ամենատարածված տեսակներից մեկը։ Հատկապես տարածված են թրեվլ-բլոգերների հեղինակային շրջագայություններն ու էքսկուրսիաները։
Հեղինակային շրջագայությունները դրանք ճանապարհորդություններ և շրջագայություններ են թրեվլ-փորձագետի հետ 5-15 մարդուց բաղկացած ոչ մեծ խմբով։