Նման դեպքում կալանքի կրումը չի կարող որևէ նպատակ հետապնդել. Բադասյանը՝ Գրիգորյանի մասին
«Մանվել Գրիգորյանի առողջական խնդրի մասին տեղեկություն կար, բայց խնդիր էր, որը մեր տիրույթում չի եղել»,- այս մասին խորհրդարանում ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։
Ըստ պատգամավորի՝ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությունը հասարակությունը բուռն չքննարկեց։ Պատգամավորը հետարքրվեց, թե ըստ կառավարության, ինչո՞վ է պայմանավորված այդ հանգամանքը. «Արդյո՞ք հասարակության վերաբերմունքը տրանսֆորմացվել է և ավելի մեղմ է դարձել։ Եվ որքանո՞վ են նրա առողջական վիճակի մասին հրապարակվող լուրերը համապատասխանում իրականությանը»։
Բադասյանը նշեց, որ նման դեպքում կալանքի կրումը և ազատությունից զրկված վիճակը չի կարող որևէ նպատակ հետապնդել։
«Իսկ հասարակական ընկալման տեսանկյունից դժվարանում եմ մեկնաբանել, բայց փաստ է, որ եթե անձը այնպիսի առողջական վիճակ ունի, որ անհամատեղելի է կալանքի կամ ազատազրկման հետ, նման միջոցներ չպետք է կիրառվեն»,- նշեց Բադասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա