Ոստիկանը ՍԴ նախագահի հասցեին կատարած գրառման համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության
Ոստիկանության սերժանտ Վազգեն Սիմոնյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նրա գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Վազգեն Սիմոնյան անունով օգտատերերը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր այցելած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին վերաբերող հրապարակման տակ գրել էր՝ «Հաջորդը քեզ են խփելու», նաև անպարկեշտ արտահայտություններ էր իրեն թույլ տվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին