«Աշոտյանի հետ ամենաթարմ սուրճ խմածը Ռուբինյանն է»
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ մարդկային հարաբերությունների որևէ մեկի հետ սուրճ խմելու բարդույթ չունի։ Կարող է խմել ու խմել է իր հետ աշխատած բոլոր գործընկերների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի հետ։
Հայտարարությամբ նա արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ իրեն ուղղված հորդորին։
«Նախորդ իշխանությանն ուղղված ամենավատ ձևակերպումներն իրենք են տալիս։ Բայց այդ նույն իշխանության, Դավիթ Հարությունյանի տեքստերով երեկ ԱԺ-ում նախագծեր էին մերժում։ Դա է մեզ հիշեցրել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին նաև հիշեցրեց, որ Ռուբինյանը վերջերս է խնդրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ հանդիպում։
«Հանդիպել էր Թուֆենկյան հյուրանոցում, սուրճ էր խմել Աշոտյանի հետ։ Աշոտյանին խնդրել էր, աջակցի, որ Հանրապետականները դեմ չլինեն՝ իրենք EPP-ի (ԵԺԿ-խմբ.) անդամ դառնան։ Դա վերջերս է եղել։ Այսինքն, էդ սուրճ խմողն ինքն է։ Լատենտ սուրճ խմող։ Սուրճ խմողն ինձ մեղադրում է սուրճ խմելու մեջ։ Ես խնդիր չունեմ, ես կարամ բոլորի հետ սուրճ խմեմ։ Իր հետ չեմ խմում, դրանից է նեղված, ասեն Ռուբինյանի հետ ի՞նչ խոսաս, ինչի՞ց խոսաս, ի՞նչ քննարկեմ իր հետ»,-ասաց նա։
Մարուքյանի խոսքով, Ռուբինյանը մեկ անգամ չէ, որ դիմել է ՀՀԿ-ի օգնությանը, և լավ է արել։
«Բայց որ նա ցանկանում է դա դարձնել քաղաքական զենք ու կիրառել իմ վրա, պետք է հիշի, որ ամենաթարմ սուրճ խմածն ինքն է»,-նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է»
- Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
- Պարո´ն Մարուքյան, կարող եք գնալ, Ձեր հին գոծընկերների հետ սուրճ խմել. լեզվակռիվ ԱԺ-ում
- Մանե Թանդիլյանի մտահոգությունը, Սուրեն Գրիգորյանի հորդորն ու վերջինս Աշոտյանի հետ նմանեցնելը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան