Եթե մյուս կողմը գտնում է, որ բանակցելու կարողությունը ունի, մենք առավել ևս պատրաստ ենք.Զ.Մնացականյան
ԱԺ-ի հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Սոս Ավետիսյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ առաջիկայում սպասվող հանդիպման մանրամասներից:
«Մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, բակացում ենք՝ մեր դիրքորոշումների շրջանակներում: Դրանք անհրաժեշտ գործընթաց են և խուսափելու որևէ նպատակ չունենք: Եթե մյուս կողմը գտնում է, որ այդ կարողությունը ունի , մենք առավել ևս պատրաստ ենք: Կուզենայի ընդգծել, որ խաղաությանը նպաստող միջավայրի կարևոր բաղադրիչը բանակցային գործընթացում վերաբերում է էսկալացիայի ռիսկերի նվազեցման գործընթացին: Մենք ունենք որոշ արդյունքներ այս առումով: Ունենք ուղիղ գիծ, որն անմիջական ղեկավարների պայմանավորվածության արդյունք է: Չափազանց կարևոր է նաև հասարակությանը խաղաղությանը պատրաստելու գործընթացը»,- ասաց նախարարը: