ՀՀ ոչ մի քաղաքացի չպիտի մնա հիվանդանոցների դռներին. Փաշինյանը՝ առողջապահական հարկի մասին
«Կառավարությունում առողջության պարտադիր ապահովագրման հարցի շուրջ միասնական տեսակետ չկա»,- խրոհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։
Պատգամավորը նշեց, որ նպատակային առողջապահական հարկատեսակի ներդրման նախագիծը, որը քննարկվել է նախորդ տարվա վերջին, արդյո՞ք արդյունավետ կլինի. «Արդյո՞ք արդարացված է, որ չբավարարող ֆինանսավորման ամբողջ բեռը դրվի միայն աշխատող մարդկանց վրա, և արդյո՞ք այդ բեռը տանելի է բոլոր աշխատողների համար»։
Առողջապահության ապահովագրումը, որը նախատեսում է աշխատող քաղաքացիների համար նոր՝ 6%-անոց հարկատեսակ, ըստ Փաշինյանի, ներկայացվել է հասարակությանը, որպեսզի հանրային քննարկում լինի։
«Խնդիրը հետևյալն է. ՀՀ որևէ քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա։ Եվ մենք պետք է լուծենք խնդիր, որ մեր երկրի բոլոր քաղաքացիները ունենան պատշաճ առողջապահություն»,- նշեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանի խոսքով, կառավարությունում այս հարցով մի քանի անգամ քննարկում է անցկացվել, և կառավարությունում այդ հարցի վերաբերյալ միասնական տեսակետ չի ձևավորվել. «Սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկելու այդ հարցը։ Ինչպես, ինչ քայլերով ենք մենք լուծելու խնդիրը, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպիտի մնա հիվանդանոցների դռներին»։
Արձագանքելով Փաշինյանի խոսքին՝ Արկադի Խաչատրյանը նշեց, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդիկանց համար «Հարկային օրենսգրքի» բարեփոխումների արդյունքում էական փոփոխություն չի լինելու։
«Եկամտահարկի նվազեցումը մինչև 20 տոկոս, չի ակնկալում քաղաքացիների եկամուտների աճ։ Այդ խումբ մարդկանց համար այդ 6 տոկոսը կլինի դժվար ազդակ։ Կան դեպքեր, երբ պետությունն իր վրա է վերցնում խոցելի խմբերին»,- նշեց Խաչատրյանը։
Պատասխանելով պատգամավորի դիտարկմանը՝ Փաշինյանը նշեց, որ ոչ մի մոդել դեռևս չի ընտրվել։
«Ցավոք ոչ ամենալավագույն մոդելն ա ընտրվել, որ ամենավատագույնը»,- նշեց Փաշինյանը։