Դա նույնպես հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև. Գևորգ Գորգիսյան
Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքական մեծամասնությունը երբեմն մոռանում է՝ ԱԺ-ում ներկայացված են երեք քաղաքական ուժեր և երեքն էլ այստեղ են եկել ժողովրդի տված քվեով և արդար ընտրությունների շնորհիվ, հետևաբար, այստեղ պետք է լինեն տարակարծություններ, բանավեճեր։ Այսօր խորհրդարանում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանն՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության և ԼՎԿ-ի պատգամավորների միջև տեղի ունեցած բանավեճին։
Նրա խոսքով՝ քաղաքականապես հասուն լինելու վկայությունը ընդդիմախոսի խոսքը լսել կարողանալն է և այս խոսքը լսելիս կոռեկտության սահմաններից դուրս չգալն է:
«Մեզ բոլորիս այստեղ բերել է ժողովուրդը, բայց, ցավոք սրտի, օրինակ` Դուք մսխում եք Ձեզ այստեղ բերած մի մարդու քաղաքական ռեսուրսը և զբաղված եք դրանով։ Այ հենց դուք, որ հիմա ծիծաղում եք, ցավոք, չկարողացաք դրսևորել քաղաքական հասունություն և հավուր պատշաճի գալ քաղաքական երկխոսության դաշտ»,- նշեց նա։
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի այն արտահայտությանը, թե եթե կարոտում են նախկին խորհրդարանին, կարող են գնալ նախկին գործընկերների հետ սուրճ խմել, Գևորգ Գորգիսյանն ասաց, որ իմքայլականները թույլ չեն տալիս կարոտել նախկիններին։
«Երբ ամեն անգամ պատեհ կամ անպատեհ առիթով հայտարարում եք, թե հնին վերադարձ չի լինելու, հարգելիներս, հնին վերադարձը չի նշանակում, որ հները գան այստեղ, նստեն ձեր տեղը։ Հնին վերադարձը լինում է նաև, երբ Դուք սկսում եք Ձեզ պահել ճիշտ այնպես, ինչպես նախկինները: Դա նույնպես հնին վերադարձ է, երբ դևին սպանողը դառնում է դև: Մեզ ժողովուրդը տվել է քվե, որ մենք դա թույլ չտանք և հենց դրանով ենք մենք այստեղ զբաղված»,-ընդգծեց Գևորգ Գորգիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Աշոտյանի հետ ամենաթարմ սուրճ խմածը Ռուբինյանն է»
- Մենք այդ շոուում չկանք. Համազասպ Դանիելյան
- Մարուքյան. «Այսօրվա քաղաքական մեծամասնությունը գնալով փչանում է»
- Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
- Պարո´ն Մարուքյան, կարող եք գնալ, Ձեր հին գոծընկերների հետ սուրճ խմել. լեզվակռիվ ԱԺ-ում
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
- Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին