Էդմոն Մարուքյան. Զարմացած եմ, որ երկրի երկրորդ պաշտոնյան կարող է իր խոսքի նկատմամբ այդքան անլուրջ մոտեցում ունենալ
«Հեղափոխությունից հետ Հայաստանի խորհրդարանական կյանքում այն, ինչ իշխանությունն անում է, առաջին մեծ հետընթացի արձանագրումն է ժողովրդավարությունից, բազմակարծությունից, թափանցիկությունից, ընդդիմության իրավունքների սահմանափակման առումով»,-ԱԺ-ում հրավիրած ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությունը, թե իբր ընդդիմությունն այսքան ուժեղ չի եղել։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը։
Մարուքյանի խոսքով, սա վատ ավանդույթի սկիզբ է, այն կարող է դառնալ շարունակական։ Ընդդիմադիր գործիչն ընթերցեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ նախորդ տարվա դեկտեմբերի 5-ի գրությունը, որտեղ մասնավորապես նշված է. «...այնուամենայնիվ քննիչ հանձնաժողովը պետք է համարել ստեղծված, քանի որ ըստ էության կա քաղաքական կամք անհայտ կամ կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու։ Կա քաղաքական կամք տպավորություն չգործելու, որ քաղաքական մեծամասնությունը կոծկելու մտադրություն ունի»։
Ներկայացնելուց հետո Մարուքյանն ասաց՝ ուղղակի ապշած է, որ երկրի երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահը կարող է ինքն իր խոսքի արժեքի նկատմամբ անլուրջ մոտեցում ունենալ։
«Բայց դե ամեն մարդ ինքը գիտի, իր գործն է։ ԱԺ նախագահի դիրքի հարց է, այսինքն, այդ դիրքը կա՞, թե՞ չկա։ Ամեն մարդ իր գործողություններով ցույց է տալիս, այդ դիրքը կա, թե՞ չէ, եթե կա, որքանո՞վ է լուրջ»,-ասաց Մարուքյանը։
Մարուքյանի գնահատմամբ, այդ գործողություններով իշխանությունը ոչ թե փարատում է, այլ արմատավորում է առկա կասկածները։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն չընդունեց քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը
- Կստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի քաղաքապետարան-նվիրատու հարաբերությունները
- Վարչապետը՝ նվիրած «ԿամԱզ»-ների մասին
- «Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է ԿամԱԶ-ների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծել
- «168 Ժամ». Արդյոք ովքեր են… «Կամազ»-ների «նվիրատուները»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին