Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը պայքարում է Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար
Ֆրանսահայ Ժաննա Բարսեղյանը պայքարում է մարտին կայանալիք Ստրասբուրգի քաղաքապետի պաշտոնի համար։ Ժաննա Բարսեղյանն ընտրություններում գլխավորում է Ֆրանսիայի «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցության ցուցակը։ Ֆրանսիայում 2019թ․-ի մայիսին կայացած ՏԻՄ ընտրություններում «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ» կուսակցությունը բավական լավ ցուցանիշներ է արձանագրել։
Ժաննա Բարսեղյանը 39 տարեկան է։ Որպես կանաչների կուսակցության թեկնածու՝ Բարսեղյանն իր առաջնային խնդիրն է համարում կլիման, անհավասարության դեմ պայքարը։
Ժաննա Բարսեղյանը փոփ երաժշտությունից նախընտրում է ֆրանսիականը, սիրում է նաև դասականը, մասնավորապես Շուբերտ։
Ստրասբուրգում տեղական ինքնակառավարման ընտրությունները տեղի են ունենալու մարտի 15-ից 22-ը։ Մինչ այժմ իր թեկնածության մասին հայտարարել է 8 մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան