Մեգան Մարքլը պարտավոր է Եղիսաբեթ Երկրորդին վերադարձնել նվիրած զարդերը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական կարգավիճակից հրաժարվելուց հետո պարտավորվելու է վերադարձնել բոլոր թագավորական զարդերը, որոնք տրվել են նրան այդ կարգավիճակում լինելու համար, նաև թանկարժեք նվերներից, որոնք նրան տվել է Եղիսաբեթ Երկրորդը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, խոսքը գնում է նաև կապույտ մեծ քարերով վզնոցի մասին, որը Մարքլին նվիրել էր հարսանիքին նրա ամուսինը: Սասեքսի դքսուհու համար փակ կլինի թագավորական գանձարանը:
Միաժամանակ Մեգան Մարքլը կարողացել է պահել ամուսանական մատանին, որը նախկինում պատկանել է նրա ամուսնու մորը՝ արքայադուստր Դիանային: Չնայած ԶԼՄ-ների տվյալներով, Եղիսաբեթ Երկրորդը մտադրվել էր նրանից վերցնել նաև մատանին:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում: Հարրիի նրա կնոջ՝ կարգավիճակի վերջնական փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2020 թ. գարնանից:
Հարակից հրապարակումներ`
- Արքայազն Հարրին «շատ է տխրել»
- Մեգանի հայր․ Նրանք արժեզրկում են բրիտանական միապետության ինստիտուտը
- Մեգան Մարքլը հանրությանն է ներկայացել
- Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
- Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը հնարավոր է խախտեն ավանդույթը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան