Փաշինյան. Կարծում եմ՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված
«2019 թ. դեկտեմբերի 28-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատավածում նախորդ տարվա հետ համեմատ ունեցել ենք 9 միլիարդ 307 միլիոն դրամի հավելյալ դրամաշրջանառություն»,- «Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր» թեմայով ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունը 271 միլիոն դրամ հատկացրել էր Երևանի քաղաքապետարանին ամանորյա տոնակատարությունների համար, նպատակը զբոսաշրջիկների, մեր հայրենակիցների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ դարձնելն էր:
«271 միլիոն դրամ հավելյալ գումար ծախսելով՝ կարող ենք ենթադրել, որ նաև դրանով է, որ ապահովել ենք այս 9 միլիարդ ավելի դրամաշրջանառությունը: Այդ 9 միլիարդ հավելյալ դրամաշրջանառությունից մոտավորապես ավելի քան 4 միլիարդը տեղի ունեցել Հայաստանի մարզերում»,- նշեց վարչապետը:
Ն. Փաշինյանի խոսով, այդ գումարը գնացել է նաև փոքր կրպակների տերերին, տաքսու վարորդներին և իրենք այս միջոցով աշխատող, փոքր բիզնես ունեցողներին օգնել են, որ հավելյալ եկամուտներ գեներացնեն:
«Մենք 271 միլիոն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 միլիարդ 307 միլիոն դրամ»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով, կա ավելի կարևոր արձանագրում. ամենամեղմ հաշվարկների արդյունքով, այս 9 միլիարդ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է 325 միլիոն դրամի հարկ:
«Այսինքն, այն 271 միլիոն դրամը, որ ծախսեցինք դեկտեմբերին, այդ գումարն առնվազն կրկին վերադառնալու է պետական բյուջե և մի բան էլ ավելի: Սրանով բազմաթիվ գործարարներ, անհատ ձեռնարկատերեր օգտվեցին այդ դրամաշրջանառությունից: Ուզում եմ այսօրվանից ասել, որ, կարծում եմ, այս տվյալները տեսնելով՝ մյուս տարի մենք ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անենք Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնենք, ավելի շատ Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն ստեղծենք, որ աշխատեն ու իրենց աշխատանքով վաստակեն»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել 3 օրվա ստալիչինի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խոզի բուդը
- Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն
- 277 մլն 797 հազար դրամ՝ ամանորյա Երևանի համար
- Հայաստանն Ամանորի տոների անցկացման լավագույն ուղղություններից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան