Չինաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերի թիվն աճել է ՝ հասնելով 473-ի
ՉԺՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 473-ի։ Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում տալով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հայտարարվել էր 440 վարակվածի և 9 մահացածի մասին։
Մինչ օրս վիրուսը տարածվել է կենտրոնական 25 նահանգներում և քաղաքներում:
Դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հաղորդել են Ուհանում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Առաջին դեպքերը կապված էին ծովամթերքների շուկայի հետ:
Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարցուցիչը կորոնավիրուսի նոր տեսակն է` 2019-nCoV:
Վիրուսն արդեն տարածվել է Չինաստանի սահմաններից դուրս, վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, կասկածելի վարակների դեպքեր են հայտնաբերվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան