Սիմոն Մարտիրոսյանը տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդներից է
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան իր պաշտոնական կայքում քվեարկության միջոցով փորձում է պարզել երկրպագուների վարկածով 2019 թվականի լավագույն ծանրորդին: Ընդհանուր ներկայացված է 5 ծանրորդ, այդ թվում հայ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին հռչակվել է Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն և ռեկորդակիր:
2019 թվականի լավագույն ծանրորդ կոչման մյուս հավակնորդներն են՝ Օմ Յուն Չոլ (Հյս. Կորեա), Շի Չժիյուն (Չինաստան), Լյույ Սյոցզյունը (Չինաստան) ու Լաշա Տալախաձեն (Վրաստան):
Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյան. Էս ուր ենք հասել ժողովուրդ
- Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի ռեկորդ սահմանեց
- Սիմոն Մարտիրոսյան. Միանշանակ, այս հաղթանակն ամբողջ հայ ժողովրդինն է