Վահե Եփրիկյան. Արդեն ուղղակի կրակում են
«Արդեն չեն բավարարվում դատարանները շրջափակելով, դատավորներին բութ գործիք համարելով, նրանց հասցեին ամենացածր արտահայտություններն անելով, արդեն ուղղակի կրակում են»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստավան Վահե Եփրիկյանը՝ արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Երևանում կրակել են դատավորի աշխատասենյակի պատուհանին:
«Ժամանակն է՝ թավշյա բեմականացման զանազան արարների փոխարեն հայացք ձգել կարևորագույնին՝ անվտանգությանն, արդարադատությանը, տնտեսությանը։
Պետք չէ կքել այս իրականության առջև, պայքարել է պետք ու դուրս մղվել անելանելի թվացող էս իրավիճակից, որ համաճարակի պես լափում է ամենն իր դավադիր ճանապարհին»,- գրել է Վ.Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորի կողմից հունվարի 21-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ դատարանի երկրորդ հարկի աշխատասենյակներից մեկի պատուհանի երկշերտ ապակու արտաքին շերտը կոտրված է, ապակիների արանքում առկա է կրակված գնդակ: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է կրակված գնդակը, նշանակված է փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան